Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


5 պատճառ, թե ինչու Ուկրաինան տեսանելի ապագայում չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Կիևը Ռուսաստանի կողմից ուկրաինական չորս շրջանների բռնակցմանն արձագանքել է` հայտարարելով ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին միանալու վերաբերյալ անսպասելի և արագ հայտի մասին: ՆԱՏՕ-ի անդամներից Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Մոնտենեգրոն և Հյուսիսային Մակեդոնիան աջակցություն են հայտին։ Բայց, հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի ղեկավար Ենս Ստոլտենբերգը խուսափել է դրան աջակցելուց, մինչդեռ ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ դիմումը պետք է հետաձգվի:

Ստորև Euronews-ը ներկայացրել է հինգ պատճառ, թե ինչու Ուկրաինան տեսանելի ապագայում դժվար թե անդամակցի ՆԱՏՕ-ին:

1. Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելն ավելի լայն պատերազմի վտանգ կառաջացնի

Պատերազմի մեջ ներքաշումը բարդացնում է պատկերը։ ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն, եթե անդամ երկրներից մեկը հարձակման է ենթարկվում, բոլոր մյուսները պետք է դա համարեն հարձակում իրենց վրա և օգնության հասնեն իրենց դաշնակցին: Սա նշանակում է, որ եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, քանի դեռ պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, կգործարկվի 5-րդ հոդվածը:

«Ուկրաինայի անդամակցելու հարցում կան աճող ռիսկեր», - ասել է Դուրհեմի համալսարանի պրոֆեսոր Ջոն Ուիլյամսը, որը մասնագիտացած է միջազգային քաղաքականության, պատերազմի և ինքնիշխանության ոլորտներում՝ զգուշացնելով, որ դա կարող է հանգեցնել «մղձավանջային սցենարի»:

«ՆԱՏՕ-ն ավելի հստակորեն կներգրավվի պատերազմի մեջ՝ շատ ավելի անմիջական ձևով», - շարունակել է նա՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանին սահմանակից մյուս անդամները, ինչպիսիք են Բալթյան երկրները և Լեհաստանը, կարող են «պոտենցիալ առաջնագիծ դառնալ»:

2. Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելը «անհրաժեշտ չէ».

ՆԱՏՕ-ն արդեն հանձնառու է Ուկրաինային: ՆԱՏՕ-ի անդամ առանձին երկրների տասնյակ միլիարդավոր եվրոյի ռազմական և ֆինանսական օգնության հետ մեկտեղ, դաշինքը հսկայական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային՝ համակարգելով այս երկկողմ օգնությունը և մարդասիրական և ոչ մահաբեր օգնության առաքումը: 

«Դա հեգնական է: Այս ամբողջ զենքը, որը գնում է Ուկրաինա նշանակում է, որ ինչ-որ կերպ Ուկրաինան արդեն ունի ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիք... առանց անդամակցության», -ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին օգնական Ջեյմի Շին:

«Երբեմն դուք կարող եք շատ օգուտներ ստանալ ՆԱՏՕ-ի անդամակցությունից՝ առանց իրականում անդամ դառնալու», - ավելացրել է Շին՝ բերելով Կոսովոյի օրինակը, որին 1990-ականների վերջին աջակցում էին դաշինքի խաղաղապահները:

3. Ուկրաինան «պատրաստ չէ» ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելը, երկրները նախ պետք է համապատասխանեն որոշակի տնտեսական, քաղաքական և ռազմական չափանիշներին:

Ըստ պրոֆեսոր Ուիլյամսի, Ուկրաինան «լավ ճանապարհի վրա է» անդամակցության այս չափանիշները կատարելու հարցում՝ մատնանշելով երկրի «ժողովրդավարական ինստիտուտների» և «հակակոռուպցիոն գործընթացների» հետ կապված «խնդիրները»:

«Այս ուղին այժմ անշրջելի է թվում: Պուտինը դա երաշխավորել է: Բայց դա երկար ճանապարհ է, Ուկրաինայի քաղաքական ինստիտուտներն անելիք ունեն»,- ասել է պրոֆեսորը:

4. Դժվար է ստիպել ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին աջակցել Ուկրաինայի հայտին

ՆԱՏՕ-ի կանոնների համաձայն՝ նոր անդամներ կարող են ընդունվել միայն այն դեպքում, եթե բոլոր 30 անդամները համաձայն են: Նույնիսկ եթե մեկը համաձայն չէ, դա կարող է խոչընդոտել կամ նույնիսկ շեղել ամբողջ գործընթացը: Շվեդիան և Ֆինլանդիան բախվել են այս դժվարությանը ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց հայտերի հետ կապված, և Թուրքիան սկզբնական առարկություններ է ներկայացրել:

Նույն կերպ, Հունգարիան կարող է խնդիր հանդիսանալ Ուկրաինայի անդամակցության հայտի համար: Այս երկրները, որոնք կիսում են ցամաքային սահման, տարաձայնություններ ունեն Ուկրաինայի հունգարախոս փոքրամասնության իրավունքների շուրջ:

5. Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը Պուտինի համար «քարոզչական հաղթանակ» կլինի

Ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր Պուտինը քարոզում է այն գիծը, որ Ռուսաստանին սպառնում է ՆԱՏՕ-ն: Նա կանոնավոր կերպով արդարացնում է Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանին այս սպառնալիքից ազատելու համար, որը, ըստ նրա, վտանգ է ներկայացնում Ռուսաստանի տարածքային ամբողջականության համար:

Եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ի ինտեգրված պաշտպանական ծրագրին, ապա, ըստ Շիի, դա անպայման կներառի արևմտյան զորքեր և ռազմակայաններ ուկրաինական հողի վրա:

«Սա Պուտինին մեծ քարոզչական խթան կհաղորդի: Պուտինը հուսահատորեն փորձում է համոզել ռուսներին, որ ՆԱՏՕ-ի կողմից արտաքին էքզիստենցիալ սպառնալիք կա ... Ուկրաինան այժմ դաշինքի կազմ բերելը պարզապես կնպաստի այդ պատմությունը»,- ասել է Շին:

ՆԱՏՕ-ի պաշտոնյաները և արևմտյան քաղաքական գործիչները բազմիցս հստակեցրել են, որ ուկրաինական պատերազմը հակամարտություն է Կիևի և Մոսկվայի միջև, և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ դաշինքը չի ներքաշվի Ուկրաինայի շուրջ ընդարձակ հակամարտության մեջ:

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով