ՀՀ ԱԱԾ-ն ներկայացրել է, թե ովքեր կարող են ընդգրկվել գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1236-Ա որոշման 1-ին հավելվածի համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2022 թվականի նոյեմբերի 4-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ներկայացնել իրենց դիմումները` ըստ ներկայացված ձևաչափի:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



