«Ռեալում» վստահ են, որ Բելինգեմը կկարողանա փոխարինել Մոդրիչին
ՍՊՈՐՏՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը վստահ են, որ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն արժանի փոխարինող կդառնա 37-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, որի պայմանագիրն Արքայական ակումբի հետ կավարտվի հաջորդ ամռանը, հաղորդում է The Times-ը։
Ջուդ Բելինգեմի տրանսֆերի համար հաջորդ ամռանը կպայքարեն նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Լիվերպուլը»։
Գործարքի արժեքը գնահատվում է առնվազն 100 միլիոն եվրո։
Բելինգեմն ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



