Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Առաջնեկի անունն արդեն որոշել ենք. լինելու է սկեսուրիս անունը». Մաշ Իսրայելյանը՝ առաջնեկի սեռի, զգացողությունների և մտահոգությունների մասին

ԼԱՅՖ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Երգչուհի Մաշ Իսրայելյանը ամիսներ առաջ հայտնել է, որ սպասում է առաջնեկին՝ հրապարակելով հոլովակ, որտեղ նա և ամուսինը պարզում են երեխայի սեռը: Tert.am Life-ի հետ զրույցում Մաշը պատմել է այս շրջանի մասին:

«Անակնկալ կերպով եմ իմացել հղիության մասին և չի եղել պլանավորված, իսկ ամուսնությունից հետո մտածել ենք, որ թող լինի այնպես, ինչպես Աստված կկամենա»,- ասաց նա և հավելեց, որ սկզբում ունեցել է որոշակի մտահոգություններ:

«Մտածել եմ՝  գուցե կազմվածքս ենթարկվի փոփոխության, կամ հղիությունս ծանր լինի և չկարողանամ աշխատել, իսկ դա ինձ համար բարդ էր լինելու, քանի որ ինքս իմ էությամբ շատ աշխույժ եմ, հագեցած գրաֆիկով, բայց սռհասարակ առաջնային միշտ եղել է երեխան»,- ասաց Մաշ Իսրայելյանը:

Երգչուհին նաև շեշտեց, որ այս շրջանում շարունակել է աշխատել, իսկ երեխան միմիայն ուրախ է եղել այդ փաստից:

«Այս ողջ շրջանում ես աշխատել եմ և աշխատում եմ: Մասնակցում եմ համերգների, երգում խնջույքներին ու առհասարակ շարունակում իմ ակտիվ ու բնականոն կյանքը: Այս ողջ ընթացքում ամուսինս միշտ ինձ հետ է, ընկերներս էլ կատակում են՝ ասելով, որ երգչուհի է ծնվելու միանշանակ, քանի որ երգելուս ընթացքում նա միշտ ակտիվ է: Ես բավականին թեթև հղիություն եմ տանում, չունեմ որևէ բարդույթներ, խնդիրներ, բայց միանշանակ կարգավիճակով պայմանավորված մայրիկս ու սկեսուրս ցանկացած հարցում ինձ աջակցում են»,- ասաց նա:

Խոսելով երեխայի սեռի մասին՝ նա նշեց՝ երբ իմացան աղջիկ է, իսկապես զարմացած էին:

«Երեխայի սեռը պարզելուց առաջ անընդհատ մտածում էի, որ տղա եմ ունենալու, երազիս ևս տղայի եմ տեսել ու բոլորին ասում էի՝ տղա եմ ունենալու: Արարողությունից մեկ օր առաջ ամուսինս զանգահարեց ու ասաց՝ աղջիկ է ծնվելու, ու փաստորեն նա ճիշտ էր: Իսկապես, երբ տեսա վարդագույն ծուխ, զարմացած էի, քանի որ ողջ ընթացքում մտածում էի, որ տղա եմ ունենալու: Ուզում եմ ասել՝ երեխայի սեռը կարևոր չէ, կարևորը, որ առողջ բալիկ լինի»,- նշեց նա:

Մաշ Իսրայելյանը նաև խոսեց երեխայի անվան մասին՝ նշելով, որ աղջիկը կրելու է իր սիրելի անունը:

«Անունն արդեն որոշված է. Աննա: Սկեսուրիս անունը Աննա է և իմ սիրելի անուններից մեկն է, երբ ծանոթացանք և իմացա անունը մտքումս ասեցի՝ բախտս բերել է, իմ սիրելի անունն է»,- ասաց նա:

Երգչուհին նաև հավելեց, որ դեռևս չի հասցրել գնումներ կատարել երեխայի համար:

«Որևէ բան դեռևս չեմ գնել, քանի որ մայրիկս արդեն լիովին պատրաստվել է՝ իմ փոխարեն գնելով: Բոլոր հագուստներն ու իրերը լիովին իմ ճաշակով են: Վստահ եմ՝ օրերը մոտենալուն պես ևս կսկսեմ գնումներ անել փոքրիկի համար»,- ասաց նա:

 

 

ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ում