Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ահագնացող պատկեր է. արդյունավետության տիրույթում գործողություններ ակնկալելը տրամաբանական չէ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաշխարհային բանկը Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանների տնտեսական զարգացումների աշնան զեկույցում Հայաստանի համար կանխատեսել է աղքատության 43,1 տոկոս մակարդակ: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը հիշեցրել է նաև մեր պաշտոնական տվյալների մասին. ըստ վերջին գնահատման, աղքատության մակարդակը մոտ 47 տոկոս է կազմել:

«Ընդհանուր առմամբ, մենք արդեն իսկ բավականին լուրջ պատկեր ունենք. այդ ցուցանիշը բնակիչների գրեթե կեսին է հասնում: Հարկ է նկատել նաև, որ այդ վերջին գնահատականից հետո մենք բավականին լուրջ գնաճային ճնշումներով ևս մեկ տարի ենք ունեցել, որի ընթացքում մարդկանց եկամուտները չեն ավելացել: Հետևաբար, ՀՀ պաշտոնական վիճակագրությունն այս առումով դեռ կվատթարանա»,-«Փաստի» հետ զրույցում նշել է փորձագետը:

Անդրադառնալով աղքատության խորացմանը նպաստող գործոններին, նա առաջին հերթին առանձնացրեց գնաճը. «Աղքատություն առաջացնող բավականին լուրջ գործոն է գնաճը: Ցավոք, արդեն միայն գործազուրկ կամ ցածր եկամուտ ունեցողների մասին չէ խոսքը: Նվազագույն կենսական պահանջմունքների բավարարման խնդրի առաջ այսօր կանգնել են նաև մարդիկ, որոնք ստանում են միջինին մոտ եկամուտներ: Այստեղից էլ առաջանում է չափավոր աղքատություն կոչվածը: Այսինքն, մարդիկ, ովքեր ստանում են եկամուտներ, բայց գնաճային ճնշումների պատճառով իրենց եկամուտներն ուղղակիորեն չեն բավարարում նվագույն կարիքները հոգալուն: Այսօր, տարբեր գնահատականներով, չափավոր աղքատ է ՀՀ բնակչության մոտ 60 տոկոսը: Ինչ վերաբերում է նվազագույն պարենային պահանջմունքների բավարարմանը, ապա այս առումով սուր աղքատության մասին կարող ենք նշել: Այս տեսանկյունից բացասական դրսևորումներ կան»:

Հաջորդ գործոնի մասին խոսելով՝ Լ. Ամիրխանյանը նշեց, որ արդեն երկու տարի համընդհանուր գնաճային դրսևորումներ ունենք, և այդ տեմպը շարունակվում է: «Մենք արձանագրում ենք նոր գնաճ: Այս տարվա սեպտեմբերի դրությամբ սպառողական գների ինդեքսը 9,1 տոկոս է: Նույն ժամանակահատվածում միայն սննդամթերքի գնաճը կազմել է 12,5 տոկոս: Ինստիտուցիոնալ առումով դիտարկենք նվազագույն պարենային կամ սպառողական զամբյուղների արժեքները: Ըստ ԿԲ զեկույցում արձանագրված տվյալների, երկու տարվա ընթացքում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ավելացել է 46, առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 26,3 տոկոսով:

Այս համատեքստում հարկ է հարցնել՝ 2020-ից ի վեր արդյո՞ք մարդկանց եկամուտները համապատասխան աճ են արձանագրել: Ի դեպ, պարենային զամբյուղի արժեքը, որը 2 տարվա ընթացքում ավելացել է 46 տոկոսով, վերաբերում է այն մթերքներին, որ մարդուն պետք է գոյատևելու համար: Եվ եթե այս համատեքստում դիտարկում ենք մարդկանց եկամուտները, նույն ԿԲ-ի տվյալներով, բնակչության 60 տոկոսի եկամուտներն ավելացել են ավելի քիչ, քան պարենային զամբյուղը: Սա իրականում ահագնացող պատկեր է: Նույն ԿԲ-ի տվյալներով, ՀՀ ամբողջ բնակչության ընդամենը տասը տոկոսի եկամուտներն են գերազանցել առաջին անհրաժեշտության ապրանքների զամբյուղի աճը: Սա չէր կարող չանդրադառնալ ընդհանուր աղքատության ցուցանիշի վրա: Իրապես սարսափելի է մտածել, որ երբ այս ամենի գնահատված, ամփոփիչ պատկերն ունենանք, իրականում աղքատության ի՞նչ մակարդակի հետ ենք գործ ունենալու: Ցավոք, վերջին առնվազն տասը և ավելի տարիների կտրվածքով սա աննախադեպ և բացասական ցուցանիշ է»,-նշեց մեր զրուցակիցը:

Փորձագետն այս համատեքստում է դիտարկում նաև ՄԱԿ-ի պարենային ծրագրի զեկույցի տվյալները, ըստ որոնց, Հայաստանում թերսնվողների թիվը հասնում է 500 հազարի: «Եթե վերոնշյալ զեկույցի հետ դիտարկենք նաև վերջին ժամանակահատվածում ՄԱԿ-ի կողմից ներկայացված «Սովի քարտեզն» ու համեմատականներ անցկացնենք, ապա մենք առնվազն երեք ամիս առաջվա տվյալներով ունենք իրավիճակ, երբ ընդամենը մեկ ամսում մեզ մոտ 90 հազարով ավելացել է թերսնվածների թիվը: Սա իրականում ցույց է տալիս այն, ինչը կա մեր իրականության մեջ: Սա ցավալի պատկեր է. որքան էլ կառավարության կողմից հակառակն է պնդվում, ցավոք, մեր գնահատականներում չենք կարող շրջանցել այդ պատկերը: Ես այս առումով չեմ ուզում կառավարությունից եկող աննախադեպ աճերի, դրական ֆոների և այլնի վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել, որովհետև, հաշվի առնելով իրական պատկերը, դրանք առնվազն վիրավորական են սեփական հանրության համար»,-շեշտեց փորձագետը:

Այդուհանդերձ, ըստ նրա, մի կարևոր հանգամանք կա. «Երբ կառավարությունը իրական պատկերի ախտորոշումը իրականությունից կտրված է տալիս, առնվազն անտրամաբանական է ակնկալել, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման համար մղվող պայքարը, իրականացվող գործողություններն արդյունավետ կլինեն: Դիտավորյալ, թե ոչ, բայց իրենց կողմից պատկերն աղավաղված է ներկայացվում և իրականության հետ որևէ կապ չունի, ըստ այդմ, արդյունավետության տիրույթում գործողություններ ակնկալելը տրամաբանական չէ: Այս համատեքստում կարելի է դիտարկել վերջերս նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների բարձրացման նախաձեռնությունը: Որևէ կերպ չեմ նսեմացնում այդ մի քանի հազար դրամի նշանակությունը յուրաքանչյուրիս համար, բայց ավելորդ է խոսել այն մասին, թե դրանով որքանով է սոցիալական խնդիր լուծվում, կամ աղքատության մակարկադի վրա դա ինչ ազդեցություն է ունենալու:

Այդուհանդերձ, չենք կարող շրջանցել համաշխարհային շուկաներից եկող օբյեկտիվ ճնշումները: Չենք կարող շրջանցել նաև այն իրողությունը, որ ԵՏՄ-ն նաև գնաճի համատեքստում մեր տնտեսության համար բավականին լուրջ անվտանգության երաշխիք է եղել: Բայց անգամ այդ օբյեկտիվ գործոնների քննարկման պարագայում կառավարության անելիքների համատեքստում պետք է գոնե առնվազն բոլոր անհարկի գնաճային ճնշումների նկատմամբ մաքսիմալ լուրջ վերահսկողություն լիներ, որին ականատես չենք եղել: Կառավարության կողմից պետք է սովորականից դուրս վերահսկողության բարձր մակարդակ լիներ, ինչը տեսանելի չէ»:

Լիլիա Ամիրխանյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ՀՀ կառավարության որոշման նախագծին, որով օտարերկրացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ 150 հազար ԱՄՆ դոլար Հայաստանում ներդնելու դիմաց: «Եթե չունենայինք անվտանգային խնդիր, չլինեինք եռացող տարածաշրջանում և շրջապատված չլինեինք թշնամիներով, նախագծի մասին կարելի էր խոսել: Առհասարակ, նման նախագիծը բազմաթիվ ռիսկեր ու մարտահրավերներ ունի: Նման նախագիծ բերելու համար առնվազն պետք է վստահ լինել, որ դրանք չեզոքացնելու բոլոր մեխանիզմները կան, և որոնց արդյունավետությունը 100 տոկոսով ապացուցված է»,-ասաց մեր զրոցակիցը՝ շեշտելով, որ նախագծի շուրջ պատկան մարմինների պարզաբանումները ցույց են տալիս, որ նման մեխանիզմներ չկան:

«Կառավարությունն ընդունում է, որ կան մարտահրավերներ և ռիսկեր, բայց այդ դեպքում ո՞ւր են նշված մեխանիզմները: Եթե այդ մեխանիզմները չեն ներկայացվում, փորձագիտական և հանրության բոլոր շերտերում կա իրավունք ենթադրելու դրանց բացակայության մասին: Դրանից բխող ածանցյալ ենթադրություններն իրենց հերթին շատ բազմազան կարող էին լինել, օրինակ՝ որ սա ուղղորդված, նպատակադրված քաղաքականություն է: Ընդհանուր առմամբ, այսպես ասած, ոսկեգույն անձնագրերի քաղաքականությունը նորություն չէ:

Այս առումով բավականին լայն համաշխարհային փորձ կա. բայց նույն համաշխարհային փորձի համատեքստում կան երկրներ, որոնց համար ընդհանրապես կարևոր չէ, թե ինչ կարգի և որակի մարդկային ռեսուրս կներթափանցի իրենց երկիր: Կան նաև երկրներ, որոնք խիստ պայմաններով են իրականացնում ամբողջ գործընթացը, որոնց թվում նաև անվտանգային միջոցառումներն են: Բայց երկու պարագայում էլ չկա այն իրավիճակը, որն ունենք Հայաստանում: ՀՀ-ի անվտանգային միջավայրի խնդիրն այս ամենից վեր է, և այդ գործոնից բխող մարտահրավերները պետք է հաշվի առնել: Մեր առաջնային խնդիրն անվտանգությունն է և այս առումով երաշխավորված չենք վատագույն զարգացումներից: Երաշխիքը պետք է սեփական կառավարության կողմից հակազդող մեխանիզմների ներկայացումը լինի, որոնք չկան: Հետևաբար, կա իրավունք ենթադրելու հնարավոր ամենավատ սցենարների մասին»,եզրափակեց Լ. Ամիրխանյանը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներում