Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բրիտանացի գեներալը Հայաստանում, Իրանի զորքը՝ ՀՀ սահմանին. ինչ է կատարվում Հայաստանի շուրջ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

ԵՄ քաղաքացիական առաքելության ժամանումը Հայաստան և ԵԱՀԿ-ի՝ Հայաստան դիտորդներ ուղարկելու մտադրությունը նյարդային արձագանք է առաջացրել Բաքվում։

Հոկտեմբերի 21-ից 27-ը ԵԱՀԿ-ն Հայաստան կուղարկի կարիքների գնահատման խումբ՝ ԵԱՀԿ-ի փորձի և մանդատի հիման վրա հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում իրավիճակը գնահատելու համար, ասվում է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ։

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը գրել է, որ «այդ որոշումը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կոլոնայի ձեռնարկած քայլերի արդյունքն է հայկական տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակումից հետո»։

«ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստանում» կոչվող ցանկացած խումբ չունի ԵԱՀԿ մանդատ, չի կարող որևէ կերպ կապված լինել այս կազմակերպության հետ, և դրա արդյունքներից կամ զեկույցներից ոչ մեկը չի կարող ընդունվել որպես ԵԱՀԿ փաստաթուղթ, հայտարարել է Բաքվի ԱԳՆ-ն։

ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի առաքելությունը, որը միակողմանիորեն ուղարկվում է Հայաստան, վկայում է եվրոպական հանրության մոտեցումների փոփոխության մասին։ Բաքվի արձագանքը և ԵՄ առաքելության ժամանումից հետո հայկական տարածքի ցուցադրական գնդակոծումը վկայում են Հայաստանի հակառակորդների համար հնարավոր խնդիրների մասին։

Մինչ այժմ միջազգային հանրությունը հավատարիմ էր Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարության պահպանմանը՝ լռելյայն այս տարածաշրջանը համարելով «Ռուսաստանի ազդեցության գոտի»։ Այս պարիտետը չխախտվեց նույնիսկ 2020 թվականի պատերազմից, Արցախ ռուսական զորքերի մուտքից և ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատն անտեսելուց հետո։

Բայց ուկրաինական պատերազմը, Պուտինի և նրա թուրք հանցակիցների՝ ուժով ու շանտաժով քաղաքական նպատակներին հասնելու փորձերը հանգեցրին համաշխարհային հանրության դիրքորոշման փոփոխությանը։ Վերլուծաբաններն ասում են, որ Ալիևը ստրատեգիական սխալ թույլ տվեց՝ ագրեսիա կատարելով Հայաստանի տարածքի դեմ, և դա խախտեց պարիտետը։

Միջազգային դիրքորոշման փոփոխությունն արդեն արտահայտվել է մի շարք կոնկրետ իրողություններում. ԱՄՆ-ն կանգնեցրել է սեպտեմբերի 13-14-ին Ջերմուկով և Սիսիանով «միջանցք» ճեղքելու ռուս-թուրքական փորձը, Իրանը հայտարարել է, որ թույլ չի տվել հայ-իրանական սահմանի փոփոխություն, ԵՄ-ն ուղարկում է քաղաքացիական առաքելություն՝ չհարցնելով ոչ Մոսկվային, ոչ Անկարային, ԵԱՀԿ-ն վերադառնում է իր մանդատի գոտի՝ առանց այդ մասին «կողմերին» տեղյակ պահելու։ Ռուսաստանի հասցեին արդեն Հայաստանի դեմ ագրեսիա հրահրելու եւ «անկողմնակալ արբիտր» լինելու անկարողության մեղադրանքներ են հնչում ամենաբարձր մակարդակում։

Հոկտեմբերի 20-ին Հայաստան է ժամանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության Արևելյան Եվրոպայի վարչության պետ, օդուժի հրամանատար (գեներալ) Փիթ Քրոքֆորդի գլխավորած պատվիրակությունը։

Ֆրանսիայի Սենատը պատրաստվում է նոյեմբերին քննարկել բանաձեւ, որով պահանջում է պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ ագրեսիայի վերջին ակտերի համար, ինչպես նաև Հայաստանի տարածքից դուրս բերել Բաքվի զորքերը, դատապարտելով օգոստոսի սկզբին Բերձորի միջանցքում ադրբեջանական ագրեսիան։

Եթե ​​նախագիծն ընդունվի, Սենատը Ֆրանսիայի կառավարությունից կպահանջի միջոցներ ձեռնարկել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմի Միջազգային քրեական դատարան «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիայի հարցով, այդ թվում՝ հետաքննելու համար զանգվածային և ռազմական հանցագործությունները»: Նախագիծը կոչ է անում «ավելի վճռական և համարժեք պատասխաններ տալ Ադրբեջանի նոր ագրեսիայի գործողություններին, ներառյալ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների բռնագրավումը և Ադրբեջանից գազի և նավթի արտահանման էմբարգոն»: Կոչ կա նաև՝ «անհապաղ ձեռնարկել բոլոր միջոցները՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում հայերի և Հայաստանի բնակչության անվտանգությունն ապահովելու համար»։

Նախագիծը նաև վերահաստատում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտությունը», որի վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները որոշում են ընդունել 2020 թվականի 44-օրյա պատերազմում հրադադարից անմիջապես հետո։


lragir.am

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան