Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փոխադարձ շահերի ըմբռնումը կարող է դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Այն անցկացվում է նեղ և ընդլայնված կազմերով, այսօր տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Հայաստանի վարչապետը դիմավորել է ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերներին, ապա տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում:

Նեղ կազմով նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի հյուրեր,

Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում, որտեղ մենք, կարելի է ասել ավանդաբար, անցկացնում ենք Եվրասիական միջկառավարական խորհրդի աշնանային նիստը։

Ցավով պիտի նշեմ, որ համաշխարհային տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում. բազմաթիվ առևտրային, արդյունաբերական և լոգիստիկ կապեր, որոնք դեռ նոր էին սկսել վերականգնվել համավարակից հետո, այժմ նոր ցնցումների են ենթարկվում: Հարցականի տակ են հայտնվել նաև համաշխարհային տնտեսական համակարգի հիմնարար սկզբունքները։

Ներկայիս անկայուն տնտեսական իրողությունների պայմաններում կասկած չեն հարուցում բարձրագույն մակարդակում կանոնավոր վստահելի երկխոսության արդիականությունն ու պահանջարկը՝ առավել ներդաշնակ և համակարգված փոխգործակցության համար:

Փոխադարձ շահերի ըմբռնումը, փոխզիջումների և համագործակցության պատրաստակամությունը կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին: Այս համատեքստում ցանկանում եմ նշել ԵԱՏՄ շրջանակում բոլոր մակարդակներում իրականացվող բառի բուն իմաստով ամենօրյա աշխատանքը՝ ի հայտ եկող խնդիրներին արձագանքի համակարգված միջոցառումներ մշակելու ուղղությամբ:

Մինչ խոսքը Միջկառավարական խորհրդի նախագահ Ակիլբեկ Ժապարովին փոխանցելը, թույլ տվեք երախտագիտություն հայտնել ղրղզական կողմին ինչպես նախագահության, այնպես էլ այսօրվա հարուստ օրակարգի մշակման ուղղությամբ գործադրված ջանքերի համար, որն ընդգրկում է եվրասիական ինտեգրման արդիական հարցերի բավական լայն շրջանակ։

Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկումներ։

Շնորհակալություն ուշադրության համար»:

Նեղ կազմով նիստին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման աղբյուրներին ու մեխանիզմներին, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր:

Միջկառավարական խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացվել գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ուղղությամբ միջազգային պայմանագրերի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաև Միության ներսում ապրանքների էլեկտրոնային առևտրի կառավարման միասնական վերլուծական համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակման մասին: Զեկուցվել է նախորդ նիստերի հանձնարարականների և կարգադրությունների կատարման վերաբերյալ:

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին:

Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են