Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները կշարունակվեն. ՄՕԿ նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը ելույթ է ունեցել Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի Գլխավոր ասամբլեայի նիստում՝ արտահայտելով ՄՕԿ-ի դիրքորոշումը ռուս մարզիկների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ։
«Ստիպված եմ սկսելու քաղաքական շարժման դիրքորոշումը հայտնելով հատուկ գործողության վերաբերյալ։ Այս իրավիճակը եզակի է oլիմպիական շարժման մեջ։ Իրավիճակը յուրահատուկ է նրանով, որ դրա հետևանքները նշանակալի են մարզաշխարհի համար։ Կառավարությունները միջամտում են համաշխարհային սպորտի ինքնավարությանը` վտանգելով մրցումների ամբողջականությունը: Մենք ստիպված ենք եղել արձագանքել խախտումներին և քաղաքական միջամտություններին։ Մենք դա արել ենք՝ կիրառելով պատժամիջոցներ և պաշտպանական միջոցներ։ Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները պետք է շարունակվեն, և դրանք Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները։ Մյուս կողմից, մենք պետք է ապահովենք միջազգային սպորտային մրցումների ամբողջականությունը և պաշտպանենք մեր ինքնավարությունը։
Խորհուրդ ենք տալիս թույլ չտալ ռուս և բելառուս մարզիկներին, ինչպես նաև նրանց ներկայացուցիչներին մասնակցել միջազգային մրցումների։ Մեզ անհրաժեշտ էր դա անել, քանի որ կառավարությունները սկսեցին միջամտել մարզական ֆեդերացիաներին: Միջազգային սպորտային համակարգը վտանգի տակ էր»,- ասել է Բախը իր ելույթում:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



