Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք ինչ-որ հատուկ ռեժիմ կամ նույնիսկ տարածքների փոխանակում են որոշել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

topcor.ru–ն իր «Անդրկովկասյան փոխատեղում. ի՞նչ է կանգնած տարածաշրջանում թուրքական ազդեցության աճի հետևում» վերնագրով հոդվածում գրում է, որ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում հայ-ադրբեջանական հակասությունների շուրջ։ Նախ՝ հակամարտության վերջին սրացումը փաստացի վերջ դրեց ՀԱՊԿ-ին, որը հրաժարվեց Երևանի կողմը բռնել։ Ամբողջ աշխարհում այդ փաստը համարվեց Ռուսաստանի կողմից Անդրկովկասը վերահսկելու անկարողության ճանաչում, և ամերիկյան քաղաքական դեսանտային ուժը, ի դեմս «մարտական ծեր կնոջ»՝ Փելոսիի, անմիջապես մտավ ենթադրյալ թափուր տեղը։ Պետք է ասել, որ ամերիկացիներին հաջողվեց զուտ «դիվանագիտական» մեթոդներով թուլացնել հակամարտությունը. Վաշինգտոնի կոչերը թուլացրին և՛ Ալիևի, և՛ Էրդողանի՝ ադրբեջանցիների «կնքահոր» ամբարտավանությունը։

Փաշինյանը վազեց Բրյուսել՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցություն փնտրելու համար, և դաշինքն ինքը ցույց տվեց Հայաստանում խրամատավորվելու իր պատրաստակամությունը։ Բայց հետո ինչ-որ բան «սխալ» ստացվեց, սխալ՝ «սպիտակ պարոնների» համար: Պրահայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում Փաշինյանը դեմ առ դեմ զրուցեց Էրդողանի հետ։ Որքան էլ տարօրինակ է, բայց այդ երկխոսությունը և դրան հաջորդած՝ Ալիևի մասնակցությամբ եռակողմ խոսակցությունը արդյունավետ ստացվեց, և հակամարտության փոխզիջումային կարգավորման երկչոտ հույս հայտնվեց։ Ավելին, տեղաշարժեր են տեղի ունեցել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»՝ Հայաստանով Ադրբեջանից Թուրքիա տանող պոտենցիալ երկաթուղային զարկերակի հարցում։

Փաստացի խորհրդային տարիներին Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն երկաթուղային գիծ կար, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո այն ապամոնտաժվել է երկու երկրների միջև հակամարտության ֆոնին։ Այդ կորստի ծանրությունն այնքան ակնհայտ է, որ «ամեն ինչ հետ բերելու» ուղիների որոնումներ են սկսվել Թուրքիայի միջնորդությամբ, որը շատ է շահագրգռված իր «փոքր եղբոր» հետ ուղիղ ֆիզիկական կապ հաստատել։ Դիտարկվում է նույնիսկ ԼՂՀ կազմաքանդման և ժողովրդագրական հիմունքներով տարածքների փոխանակման տարբերակը. Երևանը պետք է ընդունի հիմնականում հայերով բնակեցված Ղարաբաղի հյուսիսային մասը, իսկ Բաքուն հարավայինը և մուտքը դեպի ցանկալի Զանգեզուրի միջանցք։ Սակայն այս բավականին լավ (գոնե առաջին հայացքից) տարբերակը չի իրականացվում։

«Միջանցքի» հարցը բարձրացվել է՝ նաև ելնելով 2020 թվականի ռազմական գործողությունների արդյունքներից։ ԼՂՀ հարավային հատվածի տարածքը և «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակը կարգավորվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված զինադադարով, սակայն դե յուրե խոսքը վերաբերում է միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության կազմակերպմանը, այլ ոչ թե թուրք-ադրբեջանական ազատ տարանցմանը Հայաստանի տարածքով:

Հենց նման «միջանցքի» կարգավիճակը պահպանելու Փաշինյանի համառությունն է դարձել վերջին նոր սրացումների պատճառներից մեկը։ Եվ ահա, Էրդողանն է որպես միջնորդ ներխուժում թեմայի մեջ։ Թեև հայտնի չէ, թե կոնկրետ ի՞նչ է նա խոստացել Փաշինյանին, սակայն հայտարարվել է, որ Երևանն ու Բաքուն նախատեսում են ստորագրել խաղաղության պայմանագիր մինչև տարեվերջ։ Միաժամանակ, անձամբ Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցը գործնականում լուծված է։ Արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք ինչ-որ հատուկ ռեժիմ, կամ նույնիսկ տարածքների փոխանակում են որոշել նկարագրված սցենարով, շուտով պարզ կլինի։ Ինչ տարբերակ էլ որ իրականացվի, այն կհանդիպի ուժեղ դիմադրության առաջին հերթին Հայաստանի ներսում, որտեղ բնակչության զգալի մասը Փաշինյանին համարում է դավաճան (և ոչ առանց պատճառի):

Սակայն ավելի կարևոր է այն, որ տարածաշրջանում Թուրքիայի հովանու ներքո հնարավոր խաղաղեցումից դժգոհ է Արևմուտքը: Վաշինգտոնին անհրաժեշտ է շարունակաբար մխացող հակամարտություն, որը կարող է բորբոքվել և մարել ըստ անհրաժեշտության: Հենց որ կողմերի հնարավոր մերձեցման որոշ նախանշաններ են հայտնվել, սկսվել են սադրանքները, ընդ որում՝ ոչ միայն դասական սահմանային գոտում «ինքնակրակոցների» տեսքով, այլ շատ ավելի կեղտոտ։ Հրապարակվել է ադրբեջանցիների կողմից հայ գերիների մահապատժի տեսանյութը, որը, ըստ երևույթին, կոչված էր բողոքի նոր ալիք բարձրացնել Երևանում ընդդեմ զինադադարի և անձամբ Փաշինյանի։ Ապա հենց Վաշինգտոնում (!!!) գնդակոծվել է Ադրբեջանի դեսպանատանը պատկանող ավտոմեքենան, և պատասխանատվությունն անմիջապես դրվել է տեղի հայկական սփյուռքի վրա։

Հետո հակամարտության գոտում ականի վրա պայթել է հայկական ավտոմեքենա։ Նաև Եվրահանձնաժողովը հորինել է ինչ-որ «դիտորդական առաքելություն», որը պետք է մեկնի Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններ։ Փարիզում իսկական հիստերիա է, քաղաքային խորհուրդը կառավարությունից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ, իսկ Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին հայ-ադրբեջանական հակամարտությունը հրահրելու մեջ։ Սակայն այդ ամենը չի հանգեցրել որևէ նոր գործնական հետևանքի, և բրյուսել յան «դիտորդներին» ուղղակի թույլ չեն տվել մտնել Ադրբեջան։ Անկեղծ ասած՝ զարմանալի է, թե ինչպես է ինքը՝ Արևմուտքը, մեթոդաբար և հետևողականորեն թուրքական վերնախավին իր դեմ հանում։

Եվ դա վկայող բազմաթիվ դեպքեր կան: Արդյունքում նա Թուրքիային ուղղակիորեն մղել է Ռուսաստանի և ՇՀԿ-ի գիրկը: Ավելին, արևմտյան դեմարշների մի մասն ուղղված է անձամբ Էրդողանի դեմ։ Հետաքրքիր է Թուրքիայի և Ռուսաստանի միջև «գազային բարեկամության» ամրապնդումը։ Սա շատերի կողմից ընկալվում է որպես «լցոնում» Անդրկովկասը սուլթանին զիջելուց անմիջապես հետո։ Իսկ եթե դա բուն Թուրքիայի՞ «լցոնումը» լինի մնացած Եվրոպայի հետ միասին, և ոչ առանց վերջինիս օգնության։ Այսպիսով, ինչ-որ առումով կարելի է խոսել Անդրկովկասում անգլո-ամերիկյան ազդեցության թուրքական «փոխատեղման» մասին, որը տեղի է ունենում ոչ առանց Ռուսաստանի մասնակցության։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան