Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տիգրան Ավինյանը քայլ առ քայլ խաղից դուրս է թողնում Հրաչյա Սարգսյանին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման առնչությամբ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերով առերևույթ սահմանվել են այնպիսի պահանջներ, որոնց առկայությունը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների համար անհավասար պայմանների ստեղծմանը և տնտեսական մրցակցության սահմանափակմանը: Միևնույն ժամանակ արձանագրվել է տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչների միայն կոնկրետ մեկ սուբյեկտի կողմից արտադրվող փոխադրամիջոցների չափորոշիչներին համապատասխանելու հավանականությունը, ինչը կարող է վկայել այլ տնտեսավարող սուբյեկտների հետ համաձայնության ձեռքբերման հնարավորության մասին:

Այս տեղեկությունից հետո երկու հարց է առաջանում՝ ինչու այս չարաշահումը չի բացահայտել ՊՎԾ-ն և ինչու է նման վարույթ հարուցվում փաստացի նախընտրական շրջանում: Այս հարցերի պատասխանների փնտրտուքը ուշագրավ ենթադրությունների տեղիք է տալիս: Դիցուք՝ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մամուլում բազմիցս ներկայցվել է որպես արդեն իսկ փոխքաղաքապետի պաշտոնում ընտրված Տիգրան Ավինյանի մտերիմ: Թեև ինքը՝ Գևորգյանը, հերքել է այն տեղեկությունը, որ գյուղատնտեսության նախարար ժամանակին նշանակվել է հենց Ավինյանի առաջարկով, ամեն դեպքում նրանց երկուսի անունը փոխկապակցված էր հայտնի չրերի սկանդալում: Եվ այժմ ավելի քան ուշագրավ է այն, որ պաշտոնապես չմեկնարկած, միևնույն ժամանակ ողջ թափող ընթացող նախընտրական պայքարի այս ֆոնին Հրաչյա Սարգսյանին թիրախավորում է հենց ՄՊՀ-ն: Ինչո՞ւ Հրաչյա Սարգսյանին, որովհետև վերջինս մշտապես հպարտորեն հայտարարել է, որ նոր ավտոբուսների ձեռքբերման կուռացիան ինքն է անում և, ընդհանրապես, տրանսպորտային նոր ցանցի ներդրումը իր շնորքն է: Արդյո՞ք սա հարված չէ Սարգսյանի գլխավոր նոու-հաուին:

Շաբաթներ առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոն այցելած Տիգրան Ավինյանն արել էր ռեզոնանսային հայտարարություն առ այն, որ ՔՊ քաղաքապետի թեկնածուն ինքն է: Շատերի կարծիքով` այսպիսով Ավինյանը փորձում էր իրեն ապահովագրել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի կողմից քցված լինելուց: Քանի որ, ըստ էության, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնապես հայտարարվել է քաղաքապետի թեկնածուի անունը, պարզից էլ պարզ է, որ ներթիմային պայքարը դեռևս ակտիվ փուլում է և շարունակվում է:

Այս ֆոնին ուշագրավ է գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ակտիվացումը: Վերջինս գրեթե ամեն օր նոր շինությունների, պռոյեկտների և այգիների պրեզենտացիայով է զբաղված, ինչը հասկանալի է, որ նախընտրական քարոզչության տարր է իր մեջ պարունակում: Ինչպես երևում է՝ Սարգսյանը որոշել է օգտվել այն հանգամանքից, որ Ավինյանի դիրքերն այնքան էլ ամուր չեն այս նախընտրական պայքարում և առաջ տանել իր գիծը և խաղալ սեփական խաղը: Պարզից էլ պարզ է, որ առանձնապես հպարտանալու առիթներ գործող քաղաքապետը չունի, նա ոչնչով ավելի հաջող չի եղել, քան իր նախորդները, սակայն այն, որ Սարգսյանը այսօր որոշել է ակտիվանալ և հանրության դատին ներկայացրել իր արած մի քանի գործերի ծաղկաքաղը, արդեն իսկ բավականին ուշագրավ է:

Եվ գուցե հենց այդ պատճառով էլ երևան եկավ երեկ հրապարակված տեղեկությունը, որի օբյեկտիվությունը կասկածի տակ չառնելով, միևնույն ժամանակ կարող ենք ենթադրել, որ այն ունի նաև քաղաքական աստառ և թիրախում չափից դուրս՝ Ավինյանի համար ռիսկեր առաջացնելու աստիճան ակտիվացած Հրաչյա Սարգսյանի թափը և ամբիցիաները կոտրելն է...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան