Սահակաշվիլին Ամանորը դիմավորել է հակատեռորիստական գործողությունների դեմ պայքարող զինվորների հետ՝ Ուկրաինայում (լուսանկարներ, տեսանյութ)
ՖՈՏՈ
Սահակաշվիլին Ամանորը դիմավորել է Ուկրաինայում՝ հակատեռորիստական գործողությունների դեմ պայքարող զինվորների հետ:
Նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Ամանորի նախաշեմին և Ամանորյա գիշերը մենք Նոր Տարին դիմավորեցինք խրամատներում՝ Օդեսայի 28-րդ առանձին մեքենայացված ջոկատի հետ՝ ռուսների սահմանից մի քանի հարյուր մետրի վրա»:
Օդեսայի շրջվարչակազմի ղեկավարը լուսանկարներ է հրապարակել, որտեղ Սահակաշվիլին զինվորական շորերով նստած է Ամանորյա սեղանի շուրջ՝ բոլոր զինծառայողների հետ:
«Օդե՛սա, և ո՛ղջ Ուկրաինա, շնորհավո՛ր Ամանոր: Մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Իսկ ես դիմավորում եմ Ամանորը այն տղաների հետ, ովքեր պաշտպանում են մեզ բոլորիս».- ավելի ուշ ավելացրել է Սահակաշվիլին:




1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



