Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունը թեման «գցում է ոտքին». ոչ ոք չի ցանկանա սովորել այնտեղ, որտեղ ինքը չի դիմել և ընդունվել. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Խոսելով բուհերի, մասնավորաբար Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Բրյուսովի անվան պետական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միավորման մասին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասել էր, թե բովանդակային առումով ոչինչ չի փոխվի, բայց 3 ռեկտորներից արդյունքում կմնա մեկ ռեկտոր: Մասնագետները նշում են, որ փաստացի, մի կողմից՝ ստացվում է, որ առանց բովանդակության փոփոխություն է կատարվում, ինչը այս իշխանության առանձնահատկությունն է, մյուս կողմից՝ բուհերի պայքարը փորձում են ներկայացնել որպես պաշտոնի կամ շենքի կռիվ, ինչը, ըստ փորձագետների, պարզ սպեկուլ յացիա է: Երեկ Բրյուսովի անվան համալսարանում կայացավ գիտխորհրդի ընդլայնված նիստ, սակայն նախարարն այդպես էլ հարկ չհամարեց ժամանել՝ նշելով, թե այլ զբաղվածություն ունի:

Բնականաբար, բուհի դասախոսների և ուսանողների շրջանում հարց առաջացավ, թե իր իրավասության ներքո գտնվող ոլորտի 16 բուհերից երեքի ճակատագրից կարևոր ի՞նչ գործ պիտի ունենար նախարարը, որ գործուղել էր տեղակալին: Վերջինս մոտ երեք ժամանոց հանդիպմանը, ըստ էության, չպատասխանեց որևէ կոնկրետ հարցի՝ բավարարվելով ընդհանուր դատողություններով, վարկանիշային ինչ-որ ցուցանիշներով և այլն: Ի մասնավորի, այդպես էլ պարզ չդարձավ՝ ի՞նչ սկզբունքով են միավորում մանկավարժական բուհն ու համալսարանը, որի չորս ֆակուլտետներից երեքը մանկավարժական չեն, ի՞նչ հաշվարկներ են արվել, ի՞նչ նպատակով է արվում: Ի վերջո, այդպես էլ պատասխան չտրվեց, թե ինչպե՞ս են ապահովելու արդեն ընդունված ուսանողների կրթության ԸՆՏՐՈՒԹՅԱՆ իրավունքը, քանզի մարդիկ ընտրել են կոնկրետ բուհ, և եթե ցանկանային մանկավարժականն ավարտել, այնտեղ կդիմեին:

Այս թեմայի հետ կապված՝ կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ «ոչ ոք չի ցանկանա սովորել այնտեղ, որտեղ ինքը չի ընդունվել»: Փորձագետը նաև նշեց, որ «երկարաժամկետ տեսանկյունից` եթե պետությունն այս բուհերը վերցնի իր վերահսկողության ներքո, դրանք կկորցնեն իրենց մրցունակությունը»: Հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները՝ շատերը վստահ են, որ այս իշխանությունները սովորել են ամեն ինչ ավիրել ու մարսել, բայց այս դեպքում, կարծես, կառավարությունն, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, թեման արդեն «գցել է ոտքին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios