Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր՝ սուբսիդավորվող վարկատեսակ՝ արևային վահանակների շուկայում. ո՞ր դեպքում է տոկոսադրույքն ամբողջությամբ սուբսիդավորվում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2017 թ.-ին բիզնեսի համար նախատեսված արևային կայանների հզորության սահմանաչափը 300 կիլովատտ էր, 2018, 2019 թթ. հատվածում՝ 500, իսկ 2022 թ. մայիսի 5-ից սահմանաչափն իջեցվեց 500-ից 150 կիլովատտի: Մեծ բիզնեսները, որոնք, բնական է, ունեն հոսանքի հսկայական ծախս, այդ ողջ ծախսը փակող արևային կայան չեն կարող տեղադրել: «Սա որոշակիորեն վատ ազդեցություն ունեցավ ոլորտի վրա: Դրանից հետո կառավարությունը որոշեց՝ որպեսզի շուկայում որոշակի աշխուժացում լինի և արևային կայանների թիվն էլ ավելանա, սուբսիդավորել  վարկատեսակներ, որոնք նախատեսված կլինեն արևային կայան տեղադրելու համար ևս: Ստացվում է, որ կառավարությունը բիզնեսի համար նախատեսված արևային կայանների փոփոխություններից հետո որոշեց ակտիվություն մտցնել տնային տնտեսությունների, անհատների համար նախատեսված արևային կայանների հայկական շուկայում: Դրա համար սուբսիդավորում է վերոնշյալ վարկատեսակը, որը նախատեսված է էներգախնայող վերանորոգում իրականացնելու համար»,-Past.am-ի հետ զրույցում ասում է «SolarՕn» ընկերության մարքետինգի ղեկավար Հայկ Հայրապետյանը: Մանրամասնում է՝ 14 տոկոսանոց վարկը սուբսիդավորում է հետևյալ կերպ. «Երևանում փաստացի տոկոսադրույքը կկազմի 5 տոկոս, այսինքն՝ 9 տոկոսը սուբսիդավորվում է, այլ քաղաքաներում՝ 3, գյուղական բնակավայրերում՝ 2, բարձրլեռնային ու սահմանամերձ համայնքներում՝ 0 տոկոս, այս դեպքում տոկոսադրույքը ամբողջությամբ է սուբսիդավորում»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Շեշտում է՝ հիմա Հայաստանում դժվար է գտնել տարեկան 0-5 տոկոս փաստացի տոկոսադրույքով վարկեր:

Հայրապետյանն ասում է՝ վարկատեսակը բավականին մեծ աշխուժություն է մտցրել շուկայում, հատկապես սովորական բնակիչների համար: «Տեղեկացնում ենք, որ սուբսիդավորվող վարկատեսակ կա, սա բոլոր ժամանակների ամենահարմար հնարավորությունն է ունենալ սեփական արևային կայան՝ առանց կանխիկ գումարի, վարկատեսակով, որը ունի նման ցածր տոկոսադրույքներ: Շուկայում ակտիվությունը բավականին բարձրացել է, մարդիկ հետաքրքրվում են, կարծում ենք՝ դա իր դրական հետքն ունենալու է այս շուկայի վրա և միանշանակ զարգացում է լինելու, հատկապես այս դեպքում, երբ առանձնահատուկ միջոցներ պետք չեն արևային կայան ունենալու համար:

Տեսեք՝ արևային կայանը նախատեսված է հոսանքի ծախսը տարեկան կամ ամսական կտրվածքով զրոյի հասցնելու համար: «SolarՕn»-ը արևային կայաններ է նախագծում և առաջարկում իր հաճախորդներին, որպեսզի տեղադրեն դրանք և այլևս հոսանքի գումար չվճարեն: Այսինքն՝ արևային կայանն արտադրի այնքան հոսանք, որքան սպառում է հաճախորդը տարեկան կտրվածքով: Ի՞նչ է ստացվում սուբսիդավորված վարկատեսակով արևային կայան տեղադրելու դեպքում: Ամսական բանկային վճարը կազմում է ավելի քիչ, քան ամսական միջին ծախսը, որը հաճախորդը վատնում էր հոսանքի համար: Օրինակ՝ սպառողն ամսական 20 հազար դրամ հոսանքի գումար էր վճարում, բայց հիմա հնարավոր է տեղադրել արևային կայան սուբսիդավորված վարկատեսակով, ամսական վճարել 16-18 հազար դրամ՝ ուղղված վարկի մարմանը, ավելի քիչ, քան միջին ամսական վճարումն է հոսանքի համար, և ունենալ սեփական արևային կայան:

Վարկատեսակը 5-7 տարի մարման ժամկետով է, շատ կարևոր է, որ արևային կայանը որակյալ լինի, որպեսզի վարկի մարման և ավելի ժամանակահատվածում դրա հետ որևէ խնդիր չառաջանա: «SolarՕn»-ն առաջարկում է արևային կայաններ, վահանակների համար տրամադրում է 15, իսկ փոխակերպիչի համար՝10 տարվա գործարանային երաշխիք: Այդ ընթացքում որևէ խնդրի առաջացման դեպքում, ինչը շատ քիչ հավանական է, այն փոխարինում ենք: Մեր ընկերության առաջարկած նման երաշխիքները ևս վստահություն են ներշնչում: Ստացվում է, որ մարդիկ կարող են վարկ վերցնել, չանել որևէ ներդրում, վճարել բանկին ավելի քիչ գումար, քան վճարում են հոսանքի համար և ունենալ արևային որակյալ կայան, որը 30 և ավելի տարի ծառայելու է իրենց»,-եզրափակում է «SolarՕn» ընկերության մարքետինգի ղեկավարը:

Լուսինե Առաքելյան

Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր