Էջմիածնում «06»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և վերածվել մետաղե ջարդոնի. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե սյանը, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ, որտեղից էլ տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
Աղբյուրը նաև հայտնում է, որ վիրավորը հենց վարորդն է եղել։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



