Ալեն Սիմոնյանը դրական է արձագանքել ռուսական կողմի առաջարկին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀոկտեմբերի 10-ին ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ վերջինիս՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում։
Քննարկվել են Պետդումայի և ՀՀ ԱԺ-ի միջև միջխորհրդարանական երկխոսության ամրապնդմանը վերաբերող հարցեր, տեղեկանում ենք ՌԴ Պետդումայի պաշտոնական կայքից։
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Past.am-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպման ժամանակ դրական է արձագանքել տարածաշրջանային անվտանգության հարցերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ խորհրդարանական ձևաչափում քննարկելու Վոլոդինի նախաձեռնությանը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



