Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի հրաժարումը ՀԱՊԿ զորավարժություններից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի հրաժարումը ՀԱՊԿ առաջիկա զորավարժություններին մասնակցելուց՝ ասելով, որ դա չի նշանակում, որ կան տարաձայնություններ։
Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների միջև տարաձայնություններ չկան։ Մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ այս շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Աստանա, որտեղ կմասնակցի Ասիայում վստահության միջոցների ամրապնդման համաժողովին և ԱՊՀ գագաթնաժողովին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղրղզստանը, առանց պատճառաբանության, հրաժարվել է անցկացնել ՀԱՊԿ երկրների «Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունները, որոնք պետք է անցկացվեին հոկտեմբերի 10-14-ը Իսիկ-Կուլի շրջանի Բալըքչի քաղաքում, իսկ Հայաստանն ու Ղազախստանը հրաժարվել է մասնակցել այս զորավարժություններին։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունից RUSARMINFO-ին հայտնել էին, որ հանրապետության զինվորական անձնակազմը չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



