Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ ունեցվածք ունեն կոռուպցիան «արմատախիլ» անող պաշտոնյաները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր թիմը աննախադեպ պայքար է սկսելու կոռուպցիայի դեմ: Անցել է շուրջ 4.5 տարի, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի արգասիքները դեռևս հանրությունը իր մաշկի վրա չի զգում: Փոխարենը` զգալիորեն փոխվել է այդ կոռուպցիայի դեմ պայքարելու կոչված պաշտոնյաների սոցիալ տնտեսական վիճակը, իսկ վերջիններիս հայտարարագրերը բավականին լուրջ հարցեր են առաջացնում:

Դիցուք՝ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարագրել է  2 բնակարան և մեկ հողամաս: Որպես շարժական գույք՝ հայտարարագրել է 2004 թվականի արտադրության BMW X5 3.0 I մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2013 թվականին: Ունեցել է 60000 դրամ արժողությասն բաժնեմաս և 300000 դրամի փոխառություն:  Նրա դրամական միջոցները կազմել են 350 հազար դրամ, իսկ եկամուտները` 588,228.00 դրամ: Նրա բնակարաններից մեկը գտնվում է Աբովյան քաղաքում, որը նա գնել է 2005 թվականին, իսկ մյուսը` Երևան քաղաքի Արաբկիր վարչական տարածքում, որը ձեռք է բերել 2010 թվականին: Հողամասը ձեռք է բերել 2006 թվականին, գտնվում է Աբովյան քաղաքում:2019 թվականի հայտարագրում ներկայացված է, որ մարզպետը 2,005.00 և 1,922,086.00 արժողության բանկային հաշիվներ ունի։ Ինչպես նաև 850,000. դրամ կանխիկ գումար: Նրա եկամուտները կազմել են մոտ 65 մլն դրամ, որից 11,522,445. դրամն ստացել է որպես աշխատավարձ, 35,000,000. դրամը՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ից ստացած փոխառություններից, 17.8մլնը` գույք վաճառելուց, 874,497 դրամը՝ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ից ստացած փոխառությունից: Նրա կնոջ` Արմինե Պետրոսյանի անունով կա 223,214.30դրամի բանկային հաշիվ, 250,000.00 կանխիկ գումար, 202,239.00 եկամուտ, որը ստացել է «ՍՄԱՐԹ» Նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամում աշխատելիս:

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ ունի 3 բնակարան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ գնված 2019 և 2021 թվականներին, բնակարաններից 3-րդը ներկայացված է՝ որպես նվիրատվություն։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Սասուն Խաչատրյանը հայտարարագրել է նաև 1 հողամաս՝ գնված 2013 թվականին։ Հայտարարագրել է 2012 թվականի արտադրության PORSCHE մակնիշի մեկ ավտոմեքենա (լրագրողների հետ զրույցում նշել էր, որ այդ մեքենան արժե մոտ 10 միլիոն դրամ)։ Խաչատրյանի հայտարարագրած դրամական միջոցները ներկայացնելու պահին կազմել են 10,417,424.00 ՀՀ դրամ՝ ստացված «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ից, ինչպես նաև 7,111,500.00 ՀՀ դրամ՝ ստացված «Ջերմուկ Գրուպ»-ից։ Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,314,460.00 ՀՀ դրամ։ Հայտարարագրել է 23,900,000.00 կանխիկ գումար և փոխառություններ՝ 16,876,573.00 ՀՀ դրամի չափով։ Սասուն Խաչատրյանը հայտարարագրել է երկու կառույցից՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ 16,043,065.00, և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ 5,366,566.00 ստացած աշխատավարձի չափը: Ընդհանուր հայտարարագրած աշխատավարձը կազմել է 21,409,631.00 ՀՀ դրամ։

Վերահսկիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն  2018թ. հարկային տարվա սկզբում Ջանջուղազյանի դրամական միջոցները կազմել են 7 400 000 ՀՀ դրամ և 37 000 ՀՀ դրամ: Պաշտոնյայի դրամական մի­ջոցների չափը հարկային տարվա վեր­ջում կազմել են 8 400 000 ՀՀ դրամ, 24 500 ԱՄՆ դոլար և 12 800 եվրո:

Ինչպես տեսնում ենք, թեև կոռուպցիայի դեմ պայքարում իշխանություններն այնքան էլ չեն հաջողել՝ կոռուպցիայի դեմ պայքարողների կյանքում ամեն ինչ լավ է, իսկ մի շարք պաշտոնյաների հայտարարագրեր անգամ այնպիսի հարցեր են առաջացնում, որոնք այլ երկրներում անշուշտ կգրավեին պատկան մարմինների ուշադրությունը...

 

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան