Նեղոսում նավ է խորտակվել, կա 18 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTert.am-ը գրում է .
Xinhua լրատվականը հայտնում է, որ Եգիպտոսում՝ Նեղոս գետում, լաստանավ է խորտակվել, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել:
Նավաբեկությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին Կահիրեից 140 կմ հեռավորությամբ: Նավը անցնում էր Քաֆր ալ-Շեյխ նահանգից Բուհայրա նահանգ, տեղափոխում էր տեղացիների:
Նավի այլ չորս ուղևորների ճակատագիրը անհայտ է մնում: Աղետի պատճառները ճշտվում են: Առայժմ ենթադրվում է, որ նավաբեկության պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել կամ գերբեռնվածությունը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



