ՀՀ ԱԺ-ն հերքում է լուրերը, թե Կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի բուֆետ- ճաշարանի բարեկարգման համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Լրատվամիջոցներում հոկտեմբերի 6-ին տարածված այն տեղեկատվությունը, թե Կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի Ազգային ժողովին՝ բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար, իրականությանը չի համապատասխանում։
«Տեղեկացնում ենք, որ Կառավարության 06.10.2022թ. նիստում ներկայացված նախագծով ԱԺ աշխատակազմն իրականացնելու է 2022 թ. պետական բյուջեով Ազգային ժողովի հատկացումների հոդվածային վերաբաշխում՝ ժամանակավորապես ազատ միջոցներն ուղղելով բուֆետ-ճաշարանի բարեկարգման աշխատանքների իրականացման և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ համարվող ծախսերի ֆինանսավորմանը։
Հայտնում ենք, որ ԱԺ-ի կողմից իրականացվող վերաբաշխումը պետական բյուջեի համար լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնում»,- նշված է հաղորդագրության մեջ:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



