Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախկին սենատոր Լևոն Չախմախչյանն ամբողջությամբ արդարացվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անօրինական է ճանաչել Կալմիկիայի նախկին սենատոր Լևոն Չախմախչյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու դատապարտումը։ Այս մասին տեղեկացնում է dzen.ru կայքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2022 թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ Կալմիկիայի նախկին սենատոր Լևոն Չախմախչյանի գործով արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Մարդու իրավունքների կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ Դատավորները որոշել են նաև, որ դիմողին պետք է վճարվի բարոյական վնասի փոխհատուցում 8000 եվրոյի չափով։ Հիշեցնենք, որ Չախմախչյանի դեմ շատ տարօրինակ հանգամանքներում քրեական գործ էր հարուցվել 2006 թ., երբ նա Դաշնային խորհրդում ներկայացնում էր Կալմիկիայի շահերը և միաժամանակ ղեկավարում Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիան (ԱՐԱԴԵՍ)։

Չնայած ակնհայտ կեղծված ապացույցներին և մի շարք ընթացակարգային խախտումներին, 2008 թ. հուլիսին Մոսկվայի քաղաքային դատարանը սենատորին դատապարտեց Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու («խարդախության փորձ») մեջ՝ սահմանելով ինը տարվա ազատազրկում: Գերագույն դատարանի վճռաբեկ խորհուրդը ժամկետը կրճատեց մինչև յոթ ու կես տարի։ Նույն գործի շրջանակներում նրա քրեական գործով ներգրավված այլ մեղադրյալներ ևս դատապարտվել են։ Ի դեպ, Չախմախչյանի փեսան՝ ՌԴ Հաշվիչ պալատի նախկին գլխավոր մասնագետ Արմեն Հովհաննիսյանը, նույնպես անմեղ է ճանաչվել, նա նույնպես փոխհատուցման իրավունք է ստացել։ ՄԻԵԴ-ի վճիռը ոչ միայն վերջ է դնում այս պատմությանը, այլև վերականգնում է արդարությունն անմեղ դատապարտվածների նկատմամբ։ «Եթե Ռուսաստանը դուրս չգար Եվրոպական դատարանի իրավասությունից, Չախմախչյանի նկատմամբ պատիժը կվերացվեր»,- ասում է Չախմախչյանի փաստաբան Աննա Ստավիցկայան։ Մինչդեռ գործը կարող էր չհասնել Եվրոպական դատարան։ Անարդար դատավճռից հետո Չախմախչյանի գործի «հետաքննության» շատ առանցքային դեմքեր՝ դատավարության պետական դատախազ Սերգեյ Դուբինսկին, ԱԴԾ սպա Դմիտրի Ֆրոլովը և այլք, հայտնվեցին ճաղերի հետևում՝ կաշառակերության մեղադրանքով, իսկ պատվերը կատարողները՝ «Տրանսաերո»-ի սեփականատերեր Ալեքսանդր և Օլգա Պլեշակովները, ներկայումս փախուստի մեջ են։ Ամբողջական և վերջնական արդարության հաստատման համար անհրաժեշտ է, որ նրանց դեմ բացված քրեական գործերը վերաքննվեն, և մարդկանց վերադարձվի իրենց բարի անունը։

Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով «Ես սիրում եմ արյունը». hայտնի են դարձել հինգ հարազատների սպանած 15-ամյա աշակերտուհու մասին մանրամասներ