Դանակահարված շենիկցին ոստիկաններին հայտնել է, թե գոմում է ընկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 3-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդ: Ըստ նրա՝ անասնագոմում ընկել էր:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Շենիկ գյուղի վարչական տարածքում վիճաբանություն էր եղել 44-ամյա տղամարդու և Մյասնիկյան գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդի միջև, որի ընթացքում էլ 29-ամյա երիտասարդը դանակահարել էր 44-ամյա շենիկցուն:
Մյասնիկյան գյուղի 29-ամյա բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



