Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


9 բան, որ չի կարելի ասել նորածին երեխայի ծնողներին (լուսանկարներ)

ԼԱՅՖ

 Past.am

Երբ երիտասարդները ծնող են դառնում, հատկապես՝ եթե դա նրանց առաջին երեխան է, նրանք բավականին զգայուն են։ Նրանք չգիտեն՝ ինչպես է ճիշտ վարվել, ինչ անել, եւ եթե կողքից ինչ-որ քննադատական մեկնաբանություններ են լսում, շատ են վիրավորվում։ Ահա արտահայտություններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի ասել երիտասարդ ծնողներին։

«Դե ինչ, քնո՞ւմ եք»

Իսկ դուք ի՞նչ եք կարծում։Նորածին երեխաների ծնողները հաճախ զոմբիների են հիշեցնում։ Նորածին երեխաները միշտ չեն թողնում քնել, հետեւաբար՝ մի տվեք այդ հարցը։

«Գուցե ձեզ օգնե՞նք»

Սա ընդհանուր արտահայություն է, որից հաստատ հրաժարվելու են։ Եթե իսկապես ցանկանում եք օգնել, միանգամից կարող եք ասել՝ մեկ ժամ կզբաղոեցնեմ փոքրիկիդ, դու մի քիչ քնիր։ Դժվար թե այս առաջարկից ծնողը հրաժարվի։

«Դե, ինչպե՞ս է կինդ»

Նա նոր-նոր երեխա է լույս աշխարհ բերել, անսովոր է, հոգնած, էլ ոնց պիտի՞ լինի, հո չեն ասի՝ ֆանտաստի՞կ։ Հետեւաբար, նման անիմաստ հարց մի տվեք, կամ գոնե այլ կերպ ձեւակերպեք հարցը։

«Երեխան ողջ գիշեր քնո՞ւմ է»

Եթե նորածին երեխան ողջ գիշեր հանգիստ քնում է, ուրեմն նա ոչ թե երեխա է, այլ բնության հրաշք։ Հետեւաբար, նման հարց մի տվեք, այդպիսով միայն բարկացնելու եք ծնողներին։

«Վերջերս շնիկ եմ գնել, մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչ է նշանակում երեխա ունենալ»

Երբեք մի ասեք նման բան երիտասարդ ծնողներին։ Մի՞թե դուք շնիկի համար գիշերը մի քանի անգամ արթնանում եք, թե՞ շնիկի պամպերսն եք անընդհատ փոխում, այս օրինակները կարելի է դեռ շատ շարունակել։ Պարզապես մի ասեք նման բան։

«Երբ տեսնում եք լացող երեխայի՝ գիտեք, ձեր երեխան կարծես հոգնել է/սոված է/ եւ այլն․․․»

Ծնողները բոլորից լավ գիտեն, թե ինչու են իրենց փոքրիկները լաց լինում, նրանք չունեն ձեր խորհուրդների կարիքը։ Պարզապես այդ փոքրիկը առավոտից երեկո լաց է լինում, ճչում, ու ծնողը երբեմն կարող է հոգնել ու անընդհատ չարձագանքել երեխայի այն լացին, որը, իհարկե անհանգստանալու չէ։ Հետեւաբար, ձեր պարտքը մի համարեք նրանց խորհուրդ տալ։

«Ե՞րբ եք փոքրիկին մեր տուն հյուր բերելու»

Դուք պետք է հասկանաք, որ երեխային դուրս հանելը բավական բարդ է։ Նախ, նա հյուր գնալիս էլ կարող է անընդհատ լաց լինել, ու ծնողը ոչ մի հաճույք չստանա իր գնացած վայրից, հետո բոլորը գրկում են փոքրիկին, համբուրում, եւ այլն, ինչը փոքրիկի համար վարակների աղբյուր է։ Այնպես որ, երբ որ ծնողները գտնեն, որ փոքրիկը պատրաստ է, միայն այն ժամանակ որեւէ տեղ հյուր կտանեն։

«Ե՞րբ եք հաջորդ երեխան ունենալու»

Նոր երեխա ունեցած ծնողներին թվու է, որ այլեւս երբեք չեն ցանկանա եւս մեկ երեխա ունենալ։ Այնպես որ, հիմա դրա ժամանակը չէ նման հարց տալու։ Բացի այդ, դա չափազանց անձնական հարց է, եւ չի կարելի այն տալ ուրիշներին։

«Մի՞թե հանուն երեխայի արժի թողնել ազատ կյանքը»

Երեխան հրաշք է՝ անկախ իր պատճառած հոգսերից։ Երեխան կյանքի իմաստ է, նա ծնողի համար ամեն ինչ է։ Երեխայի հետ շփման ամեն վայրկյանը մի ամբողջ աշխարհ արժե, այնպես որ երբեք նման անիմաստ ու հիմար հարց չտաք ծնողին։ Այո, հանուն երեխայի ամեն ինչ էլ արժե։ 

Ավտովթար՝ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց․ կան վիրավորներ Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը Տարադրամի փոխարժեքն այսօր. դոլարի գինը փոխվե՞լ էԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է