Խոշոր հրդեհ՝ Ստեփանակերտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 3-ին ժամը 20։42-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել։
Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհային վտանգը ժամանակին կանխելու համար, կանչի վայր է մեկնել ԱԻ ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է հրդեհը բռնկվել է թաղամասի աղբանոցում և քամու միջոցով տարածվել հարակից չոր խոտածածկ տարածքներում և թփուտներում։
Գնահատելով իրավիճակի բարդությունն ու ռիսկը, հրշեջներին օգնության է հասել ևս 2 մարտական հաշվարկ։
Կրակի տարածման վտանգը կանխվել է։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



