Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խաղաղության դարաշրջանի» օրակարգով «հարթվում» է նոր կապիտուլյացիայի ճանապարհը․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ հասարակության տարբեր շերտերի մոտ ավելի է արմատավորվում այն տեսակետը, թե «խաղաղության դարաշրջանի» հայեցակարգն ընդամենը ֆիկցիա է, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի են նախապատրաստվում, ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն պատրաստվում հրաժարվել այդ գաղափարից, այլև կառչած են դրանից։ Այս համատեքստում իշխանությունները «խաղաղության օրակարգի» մասին նոր ասելիք չունեն, ուղղակի իրենք իրենց առաջ խնդիր են դրել դրա ֆոնի ներքո հանրային կարծիքը աստիճանաբար հարմարեցնել այն քայլերին, որին իրենք գնալու են։

Այսինքն, կամաց-կամաց հասարակությանը պատրաստել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որպեսզի մինչ այդ հանրային պոռթկումներ կամ ընդվզումներ չլինեն։ Եվ, ըստ այդմ էլ, Փաշինյանն անընդհատ կրկնում է այն թեզը, թե ինքը Հայաստանի 29800 հազար քմ տարածքի մասին փաստաթուղթ է ստորագրելու, ապա հավելում, որ իրեն կարող են միայն մեղադրել նրանք, ովքեր «ծովից ծով Հայաստանի» մասին են երազում։ Բայց իրականում հարցը ոչ թե ողջ պատմական Հայաստանն է, այլ Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ գտնվող Հայաստանի և Արցախի տարածքները, որոնք մեր պատմական հայրենիքի անբաժանելի մասն են։ Իսկ Փաշինյանն անընդհատ խորհրդային ժամանակ եղած սահմաններին հղում անելով՝ փաստացի ցույց է տալիս, որ անկլավները հանձնելու է։ Եվ դրա արդյունքում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ճանապարհները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության տակ, քանի որ Տիգրանաշենով և Տավուշի անկլավներով են անցնում Հայաստանի համար կարևոր և արտաքին աշխարհի հետ կապվելու հնարավորություն ընձեռող հաղորդակցության ուղիները։

Այնուամենայնիվ, «խաղաղության դարաշրջանի» օրակարգի ամենակարևոր բաղկացուցիչ մասն այն է, որ դրանով Փաշինյանն ըստ էության վերջնականապես փակում է նաև Արցախի հարցը՝ ասելով, թե իբր Բաքուն հայտարարում է, թե Հայաստանի հետ չի ցանկանում խոսել այդ հարցով, և իրենք էլ հորդորում են, որ այդ դեպքում Արցախի ընտրված ներկայացուցիչների հետ խոսեն։ Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ Ադրբեջանը Արցախի հետ բանակցությունների սեղանին նստի, երբ Բաքուն հայտարարում է, թե Արցախյան հարցն իր համար մեկընդմիշտ փակված է։ Փաստացի, ՀՀ իշխանությունները ձեռքերն ընդհանրապես լվանում են Արցախի հիմնախնդրից և Արցախի ու արցախահայության հարցը թողնում են արցախցիների ու ռուս խաղաղապահների վրա։ Իսկ այս պայմաններում, երբ Փաշինյանը նշում է, թե արցախահայության անվտանգությունն ու իրավունքները պետք է ապահովվեն, ցանկանում ես հարց ուղղել, թե այդ ո՞վ պետք է վերահսկի, որ արցախահայության իրավունքները չխախտվեն։

Մյուս կողմից էլ՝ երբ պատասխանատվությունից խուսափելու համար Փաշինյանը այն ուղերձն է հղում, թե արցախցիների հարցը արցախցիների խնդիրն է, այդ դեպքում ինչո՞ւ էր ինքն անձամբ ստորագրում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն Արցախի անունից։ Այս ամենով հանդերձ, ամենազավեշտալին այն է, որ ներկա իրավիճակի համար Փաշինյանը շարունակում է նախկիններին մեղադրելու իր ավանդական քաղաքական ուղեգիծը։ Նա նշում է, թե իբր դեռ նախկիններն են Արցախը հանձնել Ադրբեջանին, քանի որ Արցախին դուրս են թողել բանակցություններից, իսկ 2007 թվականին ընդունելով Մադրիդյան սկզբունքները՝ Հայաստանի բանակցողները զրոյացրել են 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեն և տապանաքար դրել Ղարաբաղի ինքնորոշման վրա։

Բայց Մադրիդյան փաստաղուղթը նախ՝ ուղղակի անհամեմատելի է նոյեմբերի 9-ի հայտարարության և, առավել ևս, «խաղաղության դարաշրջանի» օրակարգի պայմանների հետ, քանի որ, չնայած հայկական կողմից որոշակի զիջումների առկայությանը, նրանում ճանաչվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և Արցախը դիտարկվում էր որպես ինքնուրույն սուբյեկտ։ Բացի դրանից, նախկինների օրոք, չնայած առանձին սահմանային լարվածությունների դեպքերին, Արցախյան հիմնահարցի շուրջ գործընթացը հիմնականում բանակցային ճանապարհով էր ընթանում, իսկ հիմա առաջնային պլան է մղվել ռազմական գործոնը։ Ընդ որում, ներկայի բանակցային գործընթացով, կարծես թե, հիմք է նախապատրաստվում Հայաստանի դեմ ագրեսիայի համար։ Օրինակ՝ Փաշինյանը տեղեկացնում է հանրությանը, թե Բրյուսելում Ալիևին է ներկայացրել ճանապարհների ապաշրջափակման մասին փաթեթ։ Իսկ դրանից օրեր անց թշնամին մի քանի կողմից ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք։ Եվ այս իրադարձություններին զուգահեռ Թուրքիայի բարձրագույն շրջանակները հայտարարում են, թե ՀՀ-ն պետք է համաձայնի Ադրբեջանի խաղաղության պայմաններին։

Իրադարձությունների տրամաբանական շղթան հուշում է, որ Ադրբեջանը կոնկրետ տեքստ է դրել ՀՀ իշխանությունների առաջ, որպեսզի ստորագրեն։ Եվ պատահական չէ, որ մամուլում խոսվում է այն մասին, թե Փաշինյանը Պրահայում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Էրդողանին ու, ըստ այդմ, ներկայացնելու է խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկը, ինչպես ճանապարհների ապաշրջափակման առաջարկն էր ներկայացրել Ալիևին Բրյուսելում։ Եվ հարց է առաջանում, թե այդ տեքստը, որ Փաշինյանը ներկայացնելու է, արդյո՞ք Ադրբեջանի առաջարկած տեքստն է լինելու, որ հետո հանրության աչքում իրեն արդարացնելու համար հայտարարի, թե Ադրբեջանը իրենց չի ստիպել, այլ հայկական կողմն է խաղաղության պայմաններն առաջարկել։

Կամ էլ բացառված չէ, որ Պրահայում կայանալիք հանդիպման ընթացքում Փաշինյանը Ադրբեջանի պահանջներից տարբերվող տեքստ ներկայացնի, բայց հասկանալի է, որ այդ դեպքում մերժում է ստանալու, և սահմանին կրկին ռազմական գործողություններ են սկսվելու։ Ստացվում է, որ Փաշինյանի քաղաքականությունը միայն շարունակական պարտության է տանում. ՀՀ գործող իշխանությունները ճանապարհ են հարթում նոր կապիտուլ յացիայի համար, տարբերությունը միայն դրան հասնելու ճանապարհներն են։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան