Նոր Օռլեանում ամանորյա երեկույթին հրաձգությունից 5 մարդ է վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Լուիզիանայի նահանգի Նոր Օռլեան քաղաքում անհայտ անձը կրակ է բացել ամանորյա երեկույթի ժամանակ՝ վիրավորելով 5 մարդու, հայտնել է քաղաքի ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Ֆրենկ Ռոբերթսոնը:
Նրա խոսքով՝ կրակոցներն արձակվել են մուգ մեքենայից, որը տեղական ժամանակով ժամը 21:00-ին մոտեցել էր երեկույթի վայրին: Տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է: NBC News-ի տեղեկություններով՝ մյուսների վիճակը կայուն է, փոխանցում է RIA Novosti-ն:
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



