Սևան-Երևան ճանապարհին Nissan Xterra-ն բախվել է արգելապատնեշին. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Այսօր՝, հոկտեմբերի 3-ին, ժամը 10։24-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է սյանը․ կա տուժած։
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ «Nissan XTerra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Պ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, վարորդին ցուցաբերել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



