Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը` Ամանորի առիթով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ՈՒՂԵՐՁԸ

ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս եւ ի սփիւռս,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի սեմին բերում ենք ձեզ Հայրապետական Մեր սէրն ու օրհնութիւնը:

Գոհաբանական մաղթանքով, նոր յոյսերով ու ակնկալիքներով հրաժեշտ ենք տալիս 2015 թուականին: Անցնող տարին մեզ համար նուիրական եղաւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ոգեկոչումով: Հայրենի պետութեան, մեր Եկեղեցու եւ ժողովրդի ջանքերով աշխարհի բոլոր կողմերում կազմակերպուեցին յիշատակի միջոցառումներ: Ծիծեռնակաբերդում հրապարակուեց մեր արդար դատին հետամուտ լինելու եւ յաղթանակի առաջնորդելու «Համահայկական հռչակագիրը»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, կատարեցինք հաւատքի եւ հայրենիքի համար մարտիրոսութեան պսակն ընդունած մեր նահատակների սրբադասումը եւ սրբալոյս Միւռոնի օրհնութիւնը: Յիշատակի միջոցառումները հոգեւոր նոր ուժ ու կորով բերեցին մեր կեանքին' առիթ դառնալով ազգային համախմբման, մեր սրտերում հաւատքի ու հայրենեաց սիրոյ զօրացման, ամրապնդելով արդարութեան հասնելու վստահութիւնը մեր ժողովրդի:

Անցնող տարում արձանագրած յաջողութիւնների ու ձեռքբերումների հետ ունեցանք եւ դժուարութիւններ ու հոգսեր, նաեւ՝ անհանգստութիւններ ու ցաւալի կորուստներ: Մեր ժողովուրդը արժանապատուօրէն, արիասիրտ, միաւորեալ ջանքերով դիմակայեց բոլոր մարտահրաւէրներին, պաշտպանեց հայրենի երկրի սահմանները, մեր կեանքի խաղաղութիւնը եւ թանկ գնով ձեռք բերուած նուաճումները: Միասնութեան այս ոգով, սիրելիներ, եւ լաւատեսութեամբ դիմաւորենք նոր տարին: 2016 թուականին Հայաստանում եւ Արցախում տօնախմբելու ենք մեր անկախ պետականութեան վերականգնման 25-րդ տարեդարձը: Ազգի եւ մեր պետութեան հզօրութեան նախանձախնդրութեամբ Հայրենիքում եւ Սփիւռքում միմեանց աջակից՝ ամէն կարելիութիւն ներդնենք շէնացնելու մեր երկիրը, բարօր դարձնելու մեր կեանքը եւ լուսաւոր՝ մեր ապագան:

Տարեմուտի այս երեկոյ, Սուրբ Ծննդեան նախասեմին առատացնենք մեր աղօթքը աշխարհի, մեր երկրի ու ժողովրդի խաղաղ եւ ապահով կեանքի համար: Յիշենք կարօտեալներին, նեղեալներին, հիւանդներին եւ վշտացեալներին, Մերձաւոր Արեւելքում պատերազմական փորձութիւնները կրող մեր եղբայրներին ու քոյրերին եւ մեր երկրի սահմանամերձ շրջաններում ապրող մեր ժողովրդի զաւակներին՝ մեկնելով նրանց սատարումի ու աջակցութեան մեր ձեռքը: Աղօթք բարձրացնենք մարտերում հերոսաբար զոհուած մեր որդիների, մեր երկրի սահմանները անձնուիրումով պաշտպանող քաջարի մեր բանակի զինուորների եւ հրամանատարների համար:

Առ Աստուած աղօթքով հայցում ենք նոր ձեռքբերումներ հայրենի իշխանութիւններին, մեր Եկեղեցու սպասաւորներին, մեր ժողովրդի բոլոր զաւակներին: Ապահովութիւն' ընտանիքներին, պանծալի եւ բարի ծառայութիւն' մեր բանակի մարտիկներին, երկնային շնորհ եւ սէր՝ մեր մանուկ ու երիտասարդ զաւակներին, օրհնութիւն՝ համայն հայոց կեանքին:

Շնորհաւոր նոր տարի: Բարի եւ օրհնեալ տարի:

Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Կարո՞ղ է իշխանությունը խոսել ողջ ժողովրդի անունիցԻ՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Մոլդովայի հրաժարականը և Հայաստանի տնտեսական իրականությունը«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Թրամփը կոմունիզմը անվանել է ԱՄՆ-ի ազատության համար «մահացու սպառնալիք» Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել