Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնտեսության «գերտաքացմանը» կարող է հետևել հրդեհը․ «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատ է շրջանառվում այն թեման, թե վերջին ամիսներին երկնիշ տնտեսական աճ ենք գրանցում։ Իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ իսկույն ձեռքերը տաքացնում են այդ «աճի» թվերի վրա՝ դրանք ներկայացնելով որպես իրենց աննախադեպ աշխատանքի արդյունք։ Եվ տնտեսությունից գաղափար չունեցող մարդու համար կարող է տպավորություն առաջանալ, թե հազիվ տնտեսական թռիչքային զարգացման փուլ ենք թևակոխում այն պարագայում, երբ ամբողջ աշխարհում շրջում է ռեցեսիայի ուրվականը: Իսկ իրականում ամեն ինչ հակառակն է։

Խնդիրն այն է, որ հանգամանքների դասավորության բերումով տնտեսությունը լրացուցիչ խթան է ստացել, բայց ժամանակավոր, և նույն աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ կարող է ոչ միայն աճը կանգ առնել, այլև մեր ամբողջ տնտեսությունը փուլ գալ։ Օրինակ՝ ՀՀ եկած ռուս մասնագետները, որոնք ներգրավված են հատկապես ՏՏ ոլորտում և մեծ թվով ընկերություններ են գրանցել Հայաստանում, կարող են ցանկացած պահի հեռանալ։ Բացի այդ, ռուսներից շատերը, օրինակ՝ նախընտրում են Վրաստանում և այն երկրներում հաստատվել, որտեղ ավելի բարվոք միջավայր է ստեղծված իրենց գործունեության համար։ Իսկ, ասենք, Թուրքիան ջանքուեռանդ չի խնայում, որպեսզի ՌԴ-ից դուրս եկած քաղաքացիների և մասնագետների համար բարենպաստ միջավայր ապահովի և նրանց իր կողմը գրավի։ Այդ երկրում նույնիսկ առաջարկվում է այլընտրանքային բանկ ստեղծել, որը կաշխատի ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի քարտերի հետ։

Իսկ Հայաստանում այդ մարդկանց գործունեության համար նույնիսկ ոչ նախընտրելի պայմաններ են ստեղծվում։ Օրինակ՝ ռուսների ներհոսքի պատճառով անհարկի բարձրացվում են վարձակալության գները՝ հասնելով մինչև աստղաբաշխական թվերի։ Պետք չէ աչքաթող անել նաև այն ռիսկը, որ ընթացիկ զարգացումներով պայմանավորված՝ կարող են խիստ նվազել Ռուսաստանից Հայաստան փոխանցվող տրանսֆերտները, երբ այդ երկրի դեմ նոր պատժամիջոցների սահմանման պարագայում առկա տնտեսական իրադրությունը շարունակի բարդանալ։ Եվ, դրան զուգահեռ, ՀՀ-ի անվտանգությանը սպառնացող արտաքին մարտահրավերները ժամանակի ընթացքում ավելի ռիսկային են դարձնում Հայաստանում տնտեսական գործունեության իրականացումը։ Օրինակ՝ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հիմա առողջարանային Ջերմուկ քաղաքի կենսագործունեությունը կանգնած է, այնինչ այն կարող էր այս սեզոնին մեծ թվով զբոսաշրջիկների ընդունել։

Իսկ Փաշինյանի կառավարման պայմաններում ամեն ինչ հնարավոր է, և որևէ մեկը չի կարող բացառել, որ վաղն էլ մեկ այլ բնակավայր չի հայտնվի թշնամու կրակի տակ։ Հակառակորդի համար չկա որևէ կաշկանդող հանգամանք։ Փորձը ցույց է տալիս, որ Ալիևի համար տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարությունները և կոչերը գրոշի արժեք չունեն։ Իսկ ամենավատ սցենարը կարող է լինել այն, որ թշնամին կարող է օկուպացնելով խորանալ ՀՀ տարածքի խորքերը ու կտրել ՀՀ-ի կապն արտաքին աշխարհի հետ՝ վերահսկողություն հաստատելով ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների և ենթակառուցվածքների վրա, ինչպես եղավ անցյալ տարի, երբ հակառակորդի ուժերը վերահսկողություն հաստատեցին Գորիս-Կապան ճանապարհի վրա և մաքսատուրքեր սահմանեցին։ Այդ դեպքում մեր տնտեսությունն ուղղակի կկանգնի, քանի որ լիակատար մեկուսացման մեջ կհայտնվենք։ Պատահական չէ, որ Ադրբեջանի կողմից վերջերս սանձազերծված ագրեսիայի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծեց նաև Հայաստանից Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրական գծերը։

Իսկ իշխանությունները մտածե՞լ են այլընտրանքային ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ, իհարկե, ոչ, քանի որ նրանք միայն ուտոպիստական «խաղաղության դարաշրջանի» մասին են մտածում։ Ստացվում է, որ եթե անվտանգության հարցը լուծված չէ, ապա դրանով մեծանում է նաև տնտեսական փլուզման կամ կոլապսի հավանականությունը։ Նման զարգացումների դեպքում կասկած չկա, որ կապիտալը կսկսի դուրս հոսել Հայաստանից, տնտեսությունը կկանգնի, իսկ տնտեսական աճը կփոխարինվի ճգնաժամով՝ մանավանդ որ տնտեսական աճի համար կայուն հիմքեր չեն ստեղծվել։ Բյուջեի գումարները անընդհատ փոշիացվել են ոչ հեռանկարային տարբեր ծրագրերի ու իշխանավորներին բաժանվող պարգևավճարների շրջանակներում, այնինչ այդ միջոցները կարելի էր երկարաժամկետ արդյունք ապահովող նպատակներին ծառայեցնել, օրինակ՝ խրախուսել երկրում տեղական արտադրության կազմակերպումը, բայց իշխանություններն, ինչպես միշտ, գնում են ամենադյուրին տարբերակով՝ առաջին հերթին շեշտը դնել ասֆալտապատման վրա՝ ելնելով այն հաշվարկներից, որ այն կարող է իրենց դիվիդենտներ բերել ընտրությունների ժամանակ։

Բացի դրանից, մեր արտաքին պարտքը ահռելի ծավալների է հասել՝ մոտենալով 10 մլրդ դոլարի շեմին։ Իսկ դոլարի փոխարժեքը միշտ ցածր մնալ չի կարող, քանի որ աշխարհում՝ նույնիսկ շատ զարգացած երկրներում, դոլարի արժևորման համընդհանուր գործընթաց է սկսվել։ Եվ անկանխատեսելի զարգացումների արդյունքում, երբ ինչ-որ մի պահի նվազի երկիր մտնող դոլարի ծավալը, հավանական է, որ դոլարի դիրքերն այնքան ամրապնդվեն, որ մեզ համար արդեն լրացուցիչ ծանրություն դառնա արտաքին պարտքի սպասարկումը։ Այնպես որ, իշխանությունների կողմից այդքան գովերգվող աճի հիմքում փուչիկ է ընկած, որը շատ արագ կարող է պայթել, ու ճգնաժամն անխուսափելի կլինի։

Եվ պատահական չէ, որ մասնագետներն ու միջազգային կառույցները հիմիկվանից արդեն խոսում են Հայաստանում տնտեսության «գերտաքացման» վտանգի մասին, որին կարող է հետևել հրդեհը։ Ուղղակի անհրաժեշտ է ելքեր մտածել, թե ինչպես կարելի է բարձրացնել տնտեսության իմունիտետը վերահաս աղետի դեպքում, որպեսզի այն միանգամից չփլուզվի և ընդունակ լինի դիմակայել դժվարություններին։ Բայց մինչև հիմա ելքերի փնտրտուք չենք տեսնում, տնտեսությունը թողնված է հանգամանքների քմահաճույքին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»