Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Աղքատության բոլոր չափանիշներից ներքև ենք, մեր երկրում մարդիկ ուղղակի գոյատևում են»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թ. հունվար-օգոստոսին 13,9 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հատկապես նկատելի է աճը արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության ոլորտներում։ 2022 թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 52,9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 58,2 տոկոսով: Քաղաքացու համար սրանք ուղղակի թվեր են, որոնք, սակայն, նաև հույս են ներշնչում, որ գուցե մեր կյանքի որակն էլ պետք է փոխվի: Այնինչ, մեր կյանքի որակը դեպի լավը չի փոխվում: Լրիվ ընդհակառակը:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն ասում է՝ մեր երկրում սպառողական նվազագույն զամբյուղը 84 հազար 500 դրամ է: «Մեզ մոտ ընտանիքի անդամների միջին քանակը մոտավորապես 4 անձ է: Եթե նրանցից մեկն աշխատում է և գումար վաստակում, պետք է ամենաքիչը 360 հազար դրամ աշխատավարձ ստանա, որ գոնե նվազագույն զամբյուղն ապահովի: Բայց լավ գիտենք, որ նման աշխատավարձ ստանում են պատգամավորները, շարքային քաղաքացիների 80 տոկոսը նման գումար չի վաստակում: Սա փաստում է, որ գտնվում ենք աղքատության բոլոր չափանիշներից ներքև: Սա պարզ տրամաբանություն և թվաբանություն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նշում է՝ Լառոշֆուկոն չի, բայց սեփական աֆորիզմներն ունի: «Մարդը չի ծնվել բացառապես կոշիկ կամ պոմիդոր սպառելու համար, նա ծնվել է հոգևոր կյանքով ապրելու համար: Եթե իր եկամուտը հազիվ է բավականացնում, որ կոմունալ վճարումները կատարի և սնունդ գնի, իր երեխաները և ինքը չեն հաճախում թատրոն, ֆիլհարմոնիա, չեն լսում Կոմիտաս ու օպերա, ո՞ւմ է պետք նման կյանքը: Վաղը սա ուղղակի անդրադարձ է ունենալու հասարակության որակի վրա»,- հավելում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ մեր օրերում ու մեր երկրում մարդիկ չեն ապրում, այլ ուղղակի գոյատևում են: «Մեզ մոտ գները սրընթաց աճում են, բայց կոմպենսացիան, այսինքն՝ փոխլրացումը, համապատասխան չէ: Մեր ապրանքների գներն աճել են 16 և ավելի տոկոսով, հատկապես սնունդը, իսկ մեր թոշակն ավելացել է 2000-3000 դրամով: Շատ եմ այս միտքն ասել, կրկնելուց վնաս չկա: Գնաճ կա բոլոր երկրներում, բայց քաղաքակիրթ երկրներում գնաճի համեմատ եկամուտներն աճում են առաջանցիկ տեմպերով: Եթե մեզ մոտ էլ նման կերպ լիներ, գնաճն ուղղակի չէինք նկատի, մինչդեռ մեր եկամուտն ուղղակի ծաղր է: 2000-3000 դրամ տալ մարդու ձեռքը, նշանակում է՝ ծաղրել նրան»,-հավելում է ՀԿ նախագահը:

Ընդգծում է՝ շատ երկրներում ընդունված չափանիշ կա, որ եթե ընտանիքն իր եկամտի 30 և ավելի տոկոսը ծախսում է սննդի վրա, դա նշանակում է աղքատության ծայրահեղ վիճակ: «Մարդկանց այդ խավի համար սոցիալական տարբեր ծրագրեր են կյանքի կոչվում, որպեսզի իրավիճակը մեղմվի: Ի դեպ, այդ երեսուն տոկոսը դարձել է 25 տոկոս: Իսկ մեր եկամուտների քանի՞ տոկոսն ենք տրամադրում սննդին: Բավականին շատ: Մեր ընտանեկան բյուջեի 60-ից ավելի տոկոսը տրամադրում ենք բացառապես սննդին, սա սարսափեցնող ցուցանիշ է: Քաղաքացին իր եկամտի մեծ մասն առանձնացնում է սննդի համար: Ստացվում է, որ մարդն իր վաստակածի մյուս 40 տոկոսը պետք է պահի այլ ծախսեր հոգալու համար, այս դեպքում էլ ստիպված է որոշակի խնայողություններ անել հագուստի և այլ հարցերում, այս ֆոնին, օրինակ՝ մշակութային օջախներ այցելությունները հավասարվում են զրոյի»,-ասում է նա:

Պողոսյանը հիշեցնում է, որ մեր երկրում գնաճին հետևող ու զսպող մի քանի կառույց կա: «Առաջինը Կենտրոնական բանկն է, որը մոնիտորինգ է անում, ուսումնասիրում գնաճի տեմպերը, փողի ծավալներն այնպես է կարգավորում, որ մեղմի գնաճը: Դրամի ծավալով հնարավոր է գնաճի վրա ազդեցություն ունենալ: Հաջորդ մարմինը Մրցակցության պետական հանձնաժողովն է, որի լիազորությունները բավականին մեծ են՝ հետևել, ստուգել, ուսումնասիրել, պատժել: Երբ որևէ ձեռնարկատեր բարձրացնում է իր ապրանքի գինը, օրենքը դա չի արգելում:

Գործ ունենք մրցակցային շուկայի հետ, քաղաքացին չի ուզում այդ ապրանքը գնել, կփորձի գտնել ավելի մատչելին: Բայց այստեղ մեկ այլ հարց կա, եթե նա իր ապրանքի գինը թանկացրեց, իր եկամուտները հայելու, ջրի կաթիլի պես պարզ պետք է երևան պետեկամուտների կոմիտեի և ՄՊՀ-ի թղթերում: Եթե 100 դրամանոց ապրանքը վաճառել է, ասենք, 200 դրամով, ստացել եկամուտ, ապա այդ եկամուտը պետք է հարկվի: Որքան թանկ է վաճառում ապրանքը, այնքան մեծ մասհանումներ են գնում պետբյուջե: Բայց այստեղ պետք է համոզված լինենք, որ լիարժեքորեն վճարվում են հարկերը, քանի որ հարկերը «պահում են» մեր զինված ուժերը, դրանց միջոցով են վճարվում ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները: Որքան այդ մասհանումների ծավալները շատ լինեն, այնքան մեր կյանքի որակը պետք է լավանա»,- մեզ հետ զրույցում նշում է փորձագետը:

Մի կողմից՝ մեզ մոտ գնաճը հիմնավորված է, քանի որ շատ ապրանքներ թանկանում են միջազգային շուկաներում, մյուս կողմից՝ կա նաև արհեստական բաղադրիչը, երբ տնտեսվարողներն ուղղակի օգտվում են առիթից՝ նույն այդ միջազգային գները պատճառ բերելով: Գնաճի օրինակներ տեսանք նաև համավարակի ու պատերազմական օրերին: «Մեկ կարևոր նկատառում արտահանման մասին: Մինչև մեր ապրանքները հասնում են արտերկիր, նրանց ինքնարժեքն ավելանում է մոտ 30 տոկոսով՝ բեռնափոխադրման արժեքի պատճառով: Մեկ օրինակ բերեմ: Լոնդոնում միրգ-բանջարեղենի խանութների ցանցի սեփականատերը, որը հայ էր, ինձ ասում էր՝ ուզում եմ հայկականն իմ խանութներում վաճառեմ, բայց կսննկանամ, ճանապարհը շատ երկար է, ծախսը՝ շատ: Ինձ ավելի ձեռնտու է նույն թուրքական ապրանք ներմուծելը»,-իր զրույցն էր վերհիշում պարոն Պողոսյանը:

Նրա դիտարկմամբ՝ մեր երկրում բացակայում է տնտեսական միտքը, այն մարդիկ, որոնք կառավարությունում և այլ մարմիններում զբաղվում են տնտեսությամբ, մեծ մասամբ բոբիկ են:

«Կառավարությունը մեզ ասում է, որ արտահանումը աճել է, օրինակ՝ 20 տոկոս, ներմուծումը՝ 30 տոկոսով, չհասկանալով, որ դա կործանման ճանապարհ է: Եթե արտահանումը չգերազանցի ներմուծման ծավալները, ուրեմն գնում ենք դեպի անդունդ, աղքատացում: Ցանկացած հաջողակ երկրում այդ բալանսը հակառակն է: Տարիներ ի վեր խոսում եմ տեղական արտադրանք ունենալու կարևորության մասին, շատ ոլորտներում ունենք ավանդույթներ ու կարողություններ մերը ստեղծելու, մեր արտադրանքն արտահանելու, մեր երկիրը ճանաչելի դարձնելու ու նաև մեր երկրին ֆինանսական օգուտ տալու: Մեր արտադրանքը պետք է մրցունակ լինի, սպառողն ինքն ընտրություն կկատարի՝ գնի տեղականը, թե ֆրանսիականը, բայց տեղականը պարտադիր պետք է լինի շուկայում: Տարիներ առաջ մեր շուկայում թուրքական տետրեր էին, այլընտրանք չկար, դա աբսուրդ էր, որ հայ երեխան թուրքական արտադրության տետրի մեջ էր գրում, ժամանակի ընթացքում այս հարցը լուծվեց: Բայց շատ ու շատ ապրանքներ կան մեր շուկայում, որոնք կարող են արտադրվել Հայաստանում, բայց չգիտեմ, թե ինչու, չի արվում»,-եզրափակում է Արմեն Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում