Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամանորյա նվերները աշխարհի տարբեր երկրներում

ԼԱՅՖ

 

BlogNews-ը գրում է.

Նոր տարին ամենախորհրդավոր տոներից է, որը մարդկանց առաջ բացում է բարի հեքիաթների ու կախարդանքի դռները: Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին՝ ժամացույցի վերջին զարկերի հետ, գալիս է Նոր տարին, ու առավոտյան երեխաները եղևնու տակ որոնում են Ձմեռ պապի ու Ձյունանուշի ուղարկած նվերները:
Երջանիկ ճապոնացիները, զուսպ անգլիացիները, տաքարյուն ֆինները, սիրառատ ֆրանսիացիները՝ բոլորն են տոնում Նոր տարին: Բոլորն են սպասում Ձմեռ պապին, Սանտա Կլաուսին, պահում երազանքներ ու նվերներ տալիս, գրում է megairk.ru-ն:
Ամանորյա նվերներ տալու սովորույթը գալիս է Հին Հռոմից: Ասում են՝ առաջին նվերները եղել են դափնու տերևներ, որոնք երջանկություն ու հաջողություն էին կանխատեսում եկող տարում:
«Ցանկանում եմ բարենպաստ ու երջանիկ Նոր տարի»,- գրում էին հռոմեացիները ամանորյա նվերների վրա, երբեմն գրում էին նաև հումորային բանաստեղծություններ:
Ավստրիացիները նախընտրում են Նոր տարուն նվիրել կենցաղում անհրաժեշտ իրեր: Քանի որ Ավստրիայում կյանքը բավական թանկ է, ընտանիքների մեծ մասը նախընտրում է Նոր տարուն գեղեցիկ հագուստ կամ աքսեսուարներ ստանալ:
Բացի գործնական նվերներից՝ այս տարի ընդունված է նվիրել Վիեննայի հանրաճանաչ օպերայի տոնական երեկոյի հրավիրատոմս: Ուշադրության նման նշանները գնահատում են թե՛ տարեց, թե՛ երիտասարդ ավստրիացիները:
Անգլիացիները անընդունելի են համարում ճոխ նվերներ նվիրելը: Նրանք երբեք որպես ամանորյա նվեր չեն նվիրի որևէ թանկարժեք, եզակի հուշանվեր կամ զարդ, սիրում են նվիրել բրելոկներ, բուրավետ մոմեր, գեղեցիկ տիկնիկներ կամ թեյ պատրաստելու գդալներ: Դրանք սրտաբացության և ուշադրության արտահայտություն են:
Ամերիկացիները, օրինակ, սիրում են ճոխ նվերներ կատարել: Նրանք նվերների համար միջինը ծախսում են 50-800 դոլար:
Ամերիկացիիները միմյանց նվիրում են սիգարներ, գինի, օծանելիք, շարֆեր: Ընդունված է նվերն անել կտրոնով: Կտրոնը պետք է նրա համար, որ հարկ եղած դեպքում այն վերադարձվի խանութին:
Բելգիացիները տոնին մոտենում են պատասխանատվությամբ և ոչ թե որպես հաճելի ժամանց: Նվիրողը նվերի իմաստը բացատրում է բանավոր կամ դրան փակցված բացիկի միջոցով, և ընտրությունը երբեք պատահական չի լինում. նվիրում են այն, ինչ իրականում պետք է տվյալ մարդուն:
Բուլղարացիները Նոր տարուն նվիրում են հոնի փայտիկներ, որոնք մարմնավորում են եկող տարվա ամենալավ բաները:
Հունգարացիները սիրում են միմյանց նվիրել գրքեր, հաստ գուլպաներ, սահնակներ: Երեխաները մեծահասակներին նիրում են իրենց պատրաստած նվերները:
Հոլանդացի երեխաները Նոր տարում ստանում են քաղցավենիքով ու բլիթներով տոպրակներ, որոնք, ավանդության համաձայն, նրանց կոշիկների մեջ են դնում ոգիները:
Գրենլանդիայի էսկիմոսները միմյանց նվիրում են սառույցից պատրաստված սպիտակ արջերի նկարներով կերպարներ:
Հույները Նոր տարուն միմյանց նվիրում են… քար: Նվիրում են նաև ստանդարտ նվերներ, օրինակ՝ շամպայնով ու գինով զամբյուղ:
Դանիացիները հյուր գնալիս սիրում են իրենց հետ վերցնել տարբեր չափի ու ձևի մոմեր: Վիճակագրության համաձայն՝ այս ժողովուրդն ամենից շատ է սիրում մոմեր վառել:
Ւռլանդիայում ընդունված է երեխաներին նվիրել փոքրիկ հրեշտակներ ու Հիսուսի և Մարիամ Աստվածածնի փայտե ֆիգուրներ, իսկ մեծահասակները հյուր գնալիս իրենց հետ տանում են որևէ համեղ ուտեստ, ամուրիները՝ գինի:
Շոտլանդացիները Ամանորին հյուր գնալիս տանում են մի կտոր կարկանդակ, 1 բաժակ գինի ու մի կտոր ածուխ: Նրանց կարծիքով՝ սա ամենահավատարիմ եղանակն է նրանց ուտելիքով, խմիչքով ու ջերմությամբ ապահովելու համար:
Իտալացիների համար նվերը բարձր ու նուրբ ճաշակի դրսևորում է: Մեկ շիշ լավ գինին նրանց կուրախացնի այնքան, որքան, օրինակ, ոճային փողկապը կամ քաշմիրի կտորը: Տղամարդիկ ու կանայք միմյանց նվիրում են նաև կարմիր ներքնազգետ՝ որպես նորարարության խորհրդանիշ: Նրանք, սովորույթի համաձայն, սիրում են դեն նետել հին կամ անպետք կահույքը, ընդ որում՝ հենց պատուհանից:
Իսպանիայում տոնի նախօրեին ցանկացած տուն հյուր գնալիս հարկավոր է նվերի տուփի մեջ ներառել նաև շամպայն ու նուգայի կտոր:
Չինացիները Նոր տարվան նվիրում են զույգ իրեր, որոնք խորհրդանշում են միասնությունը, ընտանեկան ներդաշնակությունը: Նրանց համար անընդունելի է ժամացույց նվիրելը. դա Չինաստանում մահվան խորհրդանիշ է համարվում:
Գերմանացիները նվիրում են գրքեր, իսկ ֆրանսիացիները նախընտրում են ոչ պիտանի ու օրիգինալ նվերներ մատուցել: Հաճախ նրանց ընտրությունը կանգ է առնում հուշանվերների կամ բացիկների վրա: Չնայած օծանելիքի երկրի համբավին՝ Ֆրանսիայում կնոջը կարող է օծանելիք նվիրել միայն նրա ամուսինը:
Շվեդիայում ավանդաբար միմյանց նվիրում են ինքնաշեն մոմեր:
Ճապոնացիները Ամանորին միմյանց նվիրում են «օսեյբո»՝ ավանդական նվերների հավաքածու՝ մի կտոր հոտավետ օճառ, առօրյայում անհրաժեշտ պարագաներ: Ճապոնացիներին հնարավոր է նեղացնել Ամանորին ծաղիկներ նվիրելով: Համարվում է, որ ծաղիկ նվիրելու իրավունք ունեն միայն կայսերական ընտանիքի անդամները:
Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանԿլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ներքին իրավիճակի և տնտեսական մարտահրավերների մասինՊայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր Կամենդատյան«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Մեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ ԱդամյանԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն «ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Կարո՞ղ է իշխանությունը խոսել ողջ ժողովրդի անունիցԻ՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Մոլդովայի հրաժարականը և Հայաստանի տնտեսական իրականությունը«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Թրամփը կոմունիզմը անվանել է ԱՄՆ-ի ազատության համար «մահացու սպառնալիք» Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը