Զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցերը մշտապես եղել են իմ ուշադրության ներքո. Թագուհի Թովմասյան
ԲԼՈԳԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Խորհրդարանում հանդիպել եմ «ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության» հեղինակ Էդգար Հովհաննիսյանի հետ, որը բազմիցս բարձրաձայնել է ՀՀ զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց իրավունքների՝ մասնավորապես վերջիններիս արձակուրդային օրերի հաշվարկման կարգի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ։
Էդգար Հովհաննիսյանի հետ քննարկեցինք ՀՀ զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց իրավունքների խախտումները և դրանց լուծում տալու նպատակով աշխատանքային քննարկում կազմակերպելու վերաբերյալ մի շարք հարցեր, ուստի առաջիկայում սպասվում է աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցերը մշտապես եղել են իմ ուշադրության ներքո, բազմիցս հանդես եմ եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով, որոնք երբեմն հավանության չեն արժանացել խորհրդարանական մեծամասնության կողմից, սակայն այդ փաստն ինձ երբեք էլ հետ չի պահել լինել մեր զինվորի կողքին ու լինել հետևողական նրանց վերաբերող ցանկացած հարցին։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
Խանութի զուգարանում հայտնաբերվել է 14-ամյա դպրոցական աղջկա դի
4
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
5
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ



