Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Շարժական թերապիան մարդուն դարձնում է սթրեսակայուն, ազատում է սթրեսից»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ֆիթնես մարզիչ, սննդաբան Տիգրան Ասկարյանի հետ զրուցել ենք ֆիզիկական ակտիվության կարևորության, սթրեսի և այդ ակտիվության միջև եղած ուղիղ կապի ու սննդակարգի մասին: Շատ է կարևորվում ֆիզիկական ակտիվությունը դեռ փոքր տարիքից: Տիգրանն ասում է, որ իր մոտ հաճախող երեխաների ամենամեծ խնդիրը սկոլիոզն է:

«Կոտայքի մարզի մասին հստակ կարող եմ ասել, որ դպրոցներում առկա չեն օրթոպեդիկ նստարաններ, բացի դա, ուսապարկեր ձեռք բերելիս հաշվի չի առնվում այն, որ երեխաների ողնաշարը փխրուն է, իսկ դպրոցական գրքերը բավականին ծանր են: Այդ ծանրության պատճառով սկոլիոզը սկսում է զարգանալ: Մյուս կողմից՝ երեխաները ֆիզիկական ակտիվություն գրեթե չեն դրսևորում ողնաշարի հետ կապված, առաջանում է մկանային դիսբալանս և մկանային տոնուսի անկում: Որևէ տեղեկություն չի տրվում ճիշտ սնվելու մասին, դպրոցում այս կարևոր հարցերը չեն դասավանդում: Ամենավատն այն է, որ մեր դպրոցների բուֆետները նախատեսված չեն առողջ սննդի համար, չիպսերի և մնացյալի վաճառքն ուղղակի կարգելեի դպրոցում»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Տիգրանն՝ ընդգծելով, որ մեծ ուշադրություն պետք է դարձնել երեխաների ֆիթնեսի զարգացմանը:

Տիգրանը հոգեբանական գիտությունների մագիստրոս է, պաշտպանած թեզը վերաբերում է շարժական թերապիային, որը կիրառում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատելիս: «Իմ թեզում նշել եմ, որ շարժական թերապիան երեխաների մոտ կիրառելով՝ կարող է առաջընթաց գրանցվել: Ֆիթնես, պար, լող. սրանք (և ոչ միայն) երեխաների մոտ կարող են աշխատեցնել մեծ ու մանր մոտորիկան»,-ասում է մեր զրուցակիցը:

Ֆիզիկական ակտիվությունը, մասնավորաբար՝ մարզասրահ այցելելը դիտարկվում է որպես քաշը կորցնելու կարևոր նախապայման: Մյուս կողմից` կարևոր է նաև սննդակարգը, հակառակ դեպքում կայուն արդյունք գրանցել դժվար թե ստացվի: Այս մասին ևս հարց ուղղեցինք Տիգրանին: Նշում է՝ իր մոտ գալիս են և ասում, որ ունեն քաշ կորցնելու խնդիր: «Պատասխանում եմ՝ առանց սննդակարգի մեր մարզաձևը հավասար է բանվորության: Որևէ արդյունք չեք ստանալու: Այսպես ասենք՝ առաջին ամսում, բնականաբար, որոշակի արդյունք կլինի, որովհետև նիհարեցման ամբողջ պրոցեսը հիմնված է կալորիականության դեֆիցիտ ստեղծելու վրա, այսինքն՝ շատ ծախսել եք, քիչ ստացել, բնականաբար նիհարում եք: Հիմա ինչո՞ւ չեք նիհարում: Պետք է հետևեք սննդակարգին, որը գրված է մարզչի, սննդաբանի կամ համապատասխան կրթություն ունեցող անձի կողմից:

Կարևոր է, որ սննդակարգը չվնասի մարդու առողջությանը, երբեմն գալիս են մարդիկ, որոնց մոտ առողջական խնդիրներ են առաջացել սխալ կազմված սննդակարգի հետևանքով: Նիհարեցման ամբողջ պրոցեսը տեղի է ունենում միայն սննդակարգով: Սնվելու կուլտուրա չունենք, ո'չ սովորում ենք դա տանը, ո'չ դպրոցում: Ոչ մի ինֆորմացիա չունենք: Եթե այցելում ես մարզասրահ, կա հնարավորություն մարզիչ ունենալու, ապա այդ ինֆորմացիան տրամադրողը պետք է լինի քո մարզիչը, կամ էլ պետք է աշխատես կրթություն ունեցող սննդաբանի հետ, նա ոչ թե ուղղակի դիետա կնշանակի, այլ կբացատրի ու կսովորեցնի, թե ինչո՞ւ է պետք կալորիականությունն իջեցնել կամ բարձրացնել, ինչպե՞ս անել, որ որոշ ժամանակ հետո նորից քաշ «չհավաքես»:

Մարզիչի բուն գործը մարդուն կրթելը պետք է լինի, բացի դա, նաև այնպես անել, որ հետո առանց մարզչի մարդը կարողանա ինքնուրույն մարզվել: Օրինակ՝ ինձ մոտ մարզվող ցանկացած մեկը երեք ամիս անց կարող է միայնակ մարզվել ցանկացած ուրիշ մարզասրահում: Ունենք շատ այլ սպորտաձևեր՝ սպինինգ, պարային աերոբիկա, աերոբիկա և այլն, դրանք ուղղակի մարկետինգ են: Եթե այդ դեպքում սննդաբան չի աշխատելու և սննդակարգ չի լինելու, ապա նիհարեցումը հավասար է զրոյի: Առաջին ամսում մարդը կարող է կորցնել իր քաշի տասը տոկոսը, հոյակապ արդյունք ունենալ, հաջորդ ամիս ինչ-ինչ խնդիրների պատճառով մարզասրահ չհաճախելու դեպքում հավաքելու է այդ քաշի կրկնապատիկը, որովհետև նրա օրգանիզմն ադապտացվել էր նրան, որ նախկին 2000 կիլոկալորիայի տեղը ծախսում է 3000 կիլոկալորիա, իսկ սնվելով նույն 2000 կիլոկալորիան, ունենալու է քաշի մեծ ավելացում, այսինքն՝ օրգանիզմը հետ պրոցես է սկսում, քանի որ նիհարեցումը սխալ ձևով է տեղի ունեցել»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ոմանք այդպես էլ մարզասրահ այցելելու ժամանակ, գումար ու նաև ցանկություն չեն գտնում: Այս մարդկանց համար, ըստ Տիգրանի, կան բազմաթիվ ծրագրեր, որոնք կարելի է ձեռք բերել և մարզվել տան պայմաններում: Մյուս կողմից` որպես այլընտրանք, խոսվում է քայլելու և վազելու մասին: Զրուցակիցս նշում է՝ դրանք լավ տարբերակներ են, բայց եթե կարողանաք պարբերաբար անել: «Ցանկանում եք քաշ կորցնել, չունեք հնարավորություն մարզասրահ այցելելու, իմ բլոգից կարող եք տեղեկանալ, թե ինչպես կարելի է դասավորել սննդակարգն օրվա ընթացքում: Ընդհանուր ապրելակերպը պետք է փոխվի: Ունեք վերելակ, մի օգտվեք դրանից: Տանից մեկ-երկու կանգառ հեռու գտնվող խանութ տրանսպորտով գնալու փոխարեն քայլեք: Բայց ամենակարևորը՝ նիհարեցման ու առողջացման բոլոր պրոցեսների մեջ քնելն առաջին տեղն ունի: Եթե նորմալ չքնեցիք, ձեր տնային մարզումները, քայլքը, նորմալ սննդակարգը հավասարվում է զրոյի»,-ասում է նա:

Արդյոք ուղիղ կապ կա՞ սթրեսի հաղթահարման և ֆիզիկական ակտիվության միջև: Պատերազմական երկրում ապրելով՝ շատերս նյարդային ենք, դյուրագրգիռ: Տիգրանը նշում է, որ իր մոտ մարզվում են կանայք, որոնք որդի, ամուսին կամ եղբայր են կորցրել: «Բնականաբար, իրենք չեն ուզում ուղղակի նիհարել: Շարժական թերապիան մարդուն դարձնում է սթրեսակայուն, ազատում է սթրեսից: Հիմա էլ շատերն ասում են՝ ի՞նչ սրտով պարապենք, բայց այս օրերին մարզումների են գալիս ծնողներ, որոնց երեխաները ծառայում են, աղջիկներ ու տղաներ, որոնց եղբայրները բանակում են: Բոլոր զինծառայողներին ու նրանց ընտանիքներին բացարձակ անվճար տրամադրել եմ սննդակարգ: Սա չնչին մի բան է, բայց դա իմ տարբերակն է օգտակար լինելու: Ցանկացածս մեր տեղում օգտակար լինենք մյուսներին, արդյունքում հրաշալի երկիր կունենանք»,- եզրափակում է Տիգրան Ասկարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարիՌուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Ժոաու Բրավիմի հետ Ֆրանսիայի հարավը պատել են լայնածավալ անտառային հրդեհներըՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Հունաստանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի նոր միջադեպը Կիևին կզրկի Աթենքի աջակցությունից Մեսսին անընդհատ քայլում է դաշտում, իսկ Ռոնալդուն պաշտպաններին հանգիստ չի թողնում․ Նանի Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 3-ից 7-ը Կառավարությունը սահմանել է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման նոր չափորոշիչներ Կուկուրելյային ասել եմ, որ առաջին «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս կգա հենց մեկնարկից, բայց երկրորդում՝ հաստատ ոչ, որովհետև ես նրան խաղադաշտում «կուտեմ»․ Յամալ Ուռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձեզ հետ․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվելու 14 վագոն ցորեն Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը (տեսանյութ) Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Կիևում ռուսական հարձակման հետևանքով զnհերի թիվը հասել է 23-ի․ Տկաչենկո Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած ագրեuիայից և uադրանքից` այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հnւղարկավորության օրերին «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են Հայտնի է՝ ով է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը Ռուսաստանի ԿԲ-ն նվազեցրել է դոլարի և եվրոյի պաշտոնական փոխարժեքները Իրավապահները հայտնաբերել են պատժի կրումից խուսափողին․ 44-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջnցների ապօրինի շրջանառության մեղադրանքով (տեսանյութ) Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԵրկրաշարժ է գրանցվել Հայաստանում Սևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց 2 մարդ է վիրավորվել Բելառուսից եկող ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման հետևանքով «Ատլետիկոյում» գիտեն մեր ցանկության մասին, և եթե նրանք ընդունեն առաջարկը, մենք միայն ուրախ կլինենք․ Լապորտան՝ Խուլիան Ալվարեսի տրանսֆերի մասին Այսօրվա հարձակումը ամբողջ պատերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր․ Ռուսաստանը պատասխան կստանա․ Զելենսկի ՀՀ նախագահի ընդունելության սրահից հեռացվել է Արարատ լեռան պատկերը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի ափերի մոտ Լիբանանն ու Սիրիան համաձայնագիր են ստորագրել 10-ամյա տղան կրակել է յոթ ամսական երեխայի գլխինՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը uպառնում է, չենք անի․ Փաշինյանը` IMEI կոդերի գրանցման մասին Հաստատում եմ իմ դատապարտման լուրը. փաստաբան Ալեքսանդր Կուչուբաեւ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ)