Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազգությամբ քուրդ Չիչեքի և Յըլդըրըմի նկատմամբ դեռևս օգոստոսից հետախուզում է հայտարարված եղել Հայաստանում. պարզաբանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Ի լրումն ՀՀ արդարադատության նախարարության կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի վերաբերյալ հաղորդագրության՝ արդարադատության նախարարությունը հայտնում է հետևյալը.
 
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի հունվարի 20-ի դատավճռով նշված անձանց վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ Աթիլա Չիչեքին դատապարտելով 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 5700 ԱՄՆ դոլարի բռնագրավմամբ, իսկ Հուսեին Յըլդըրըմին՝ 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 3 մլն իրանական ռիալի բռնագրավմամբ:
 
Դատավճռի բողոքարկման հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2022 թվականի փետրվարի 23-ին վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, որոշում է կայացրել պատժի մասով դատավճիռը բեկանել և բեկանված մասով փոփոխել՝ վերջնական պատիժ նշանակելով 5 տարի ժամկետով ազատազրկում, իսկ գույքի բռնագրավում պատժատեսակը թողնվել է անփոփոխ:
 
Միաժամանակ, Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի կիրառմամբ վերջիններիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:
 
Երկուսի նկատմամբ էլ ընտրված խափանման միջոց՝ կալանքը դատարանի կողմից վերացվել է, և նրանք ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճից:
 
«Ցանկանում ենք ընդգծել, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք թե՛ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից, թե՛ ամբաստանյալների պաշտպանների կողմից, սակայն բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:
 
Ըստ այդմ՝ համապատասխան դատական ակտն ուժի մեջ է մտել և 2022 թվականի հուլիսի 28-ին ի կատար ածման վերաբերյալ կարգադրությունն ու դատական ակտի պատճենն ուղարկվել է Պրոբացիայի ծառայությանը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը:
 
Բնականաբար, վերահսկողության իրականացումը ենթադրում է պրոբացիայի ծառայողի կողմից գործողությունների կատարում՝ անձին գտնել, ծանուցել, բացատրել նրա իրավունքներն ու պարտականությունները, վերցնել նրան հաշվառման, կազմվել վերահսկողության պլան և այլն:
 
Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմինը դատական ակտն ստանալուց հետո նշված գործողությունների կատարումն ապահովելու նպատակով փորձել է պարզել նշված անձանց գտնվելու վայրը, սակայն վերջիններիս չհայտնաբերելու արդյունքներով 2022 թվականի օգոստոսի 8-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
 
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի օգոստոսի 22-ին բավարարել է միջնորդությունը՝ գտնելով, որ նշված անձինք առերևույթ խուսափում են վերահսկողությունից, սպառվել են նրանց հայտնաբերելու բոլոր միջոցները, նշված անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնին:
 
Հայտնում ենք, որ արդարադատության նախարարությունը հետախուզման մեջ գտնվող անձանց գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկատվության չի տիրապետում»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ:
 

 

 

ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանԻնչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին. Կարապետյան Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՄի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԽամենեիի որդին ցանկանում է առաջին անգամ հանրությանը ներկայանալ Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները «Փեթակ» տոնավաճառում հոսանքի լարերից հրդեհ է բռնկվել Պուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբ Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ 14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Այսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՀայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 հուլիսի). Սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին, երկու անգամ կրկնվել է հուլիսի 4-ը. «Փաստ»Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանԿլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ներքին իրավիճակի և տնտեսական մարտահրավերների մասինՊայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր Կամենդատյան«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Մեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ ԱդամյանԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն «ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Կարո՞ղ է իշխանությունը խոսել ողջ ժողովրդի անունիցԻ՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»