Երևան, 25.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղետից խուսափելու միակ տարբերակը Փաշինյանի հեռացումն է. Շարմազանով

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը

– Պարո՛ն Շարմազանով, սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների ու Վեհափառ Հայրապետի հանդիպումը։ Ինչպե՞ս եք գնահատում հանդիպումը ու եթե տեղյակ եք հանդիպման մանրամասներին, որքան հնարավոր է՝ կմանրամասնե՞ք։

– Գնահատականը հետևյալն է, որ նման անհրաժեշտություն վաղուց կար, ես դրական եմ վերաբերվում նախկին ղեկավարների ու Վեհափառի հանդիպմանը, մանավանդ որ դրա օրակարգը ոչ թե կուսակցական էր, ներքաղաքական էր, այլ պետական ու ազգային գերխնդրի օրհասականով էր պայմանավորված։ Ինչ վերաբերում է՝ որքանով եմ տեղյակ հանդիպման մանրամասներին, կարծում եմ, կոռեկտ չէ հիմա դրա մասին խոսել, կա պաշտոնական տեղեկատվություն դրա մասին, սահմանափակվենք դրանով։

Հուսադրողն այն է, որ կողմերը նախատեսում են շարունակել քննարկումների ու հանդիպումների շարքը։ Ես հուսով եմ, որ Հայաստանի պետականության մեջ ավանդ ունեցած ղեկավարները և ոչ միայն նրանք, այլև պետականամետ գործիչները ի վերջո կարող են մի կողմ դնել իրենց, միգուցե մարտավարական յուրահատկություններն ու տարաձայնությունները և փորձեն օգնել մեր պետականությունը գահավիժումից փրկելուն։

– Այս հանդիպումը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից, ըստ ձեզ՝ այն հատվածը, որը ոգևորվեց այս հանդիպմամբ ու որոշակի հույսեր է փայփայում, որ հանդիպման մասնակիցները կկարողանան իրավիճակը բեկել, ստիպված չե՞ն լինելու հիասթափվել։

– Ակնհայտ է մի բան․ Նիկոլ Փաշինյանը տապալվել է որպես վարչապետ, տապալվել է որպես Հայաստանի անվտանգության համակարգի ղեկավար, տապալվել է որպես խաղաղության օրակարգի ջատագով, և դա ինքը հայտարարեց ՄԱԿ-ում։ Եթե մի մարդ 21 թվականին գնում է ընտրության ու ասում՝ ես ձեզ խաղաղություն եմ բերել, բայց դրանից մեկ տարի անց ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ Ադրբեջանը մեզ սպառնում է պատերազմով, ու ամեն րոպե կարող է պատերազմ լինել, նշանակում է, որ ինքը կա՛մ խաբել է ժողոովրդին, կա՛մ անպատասխանատու գործիչ է և, որ ամենակարևորն է՝ արդյունավետ կառավարիչ չէ ու պետք է փոխվի։

Եվ պետք է փոխվի ումո՞վ, հո լուսնից չե՞նք իջեցնելու նոր մարդ, մենք ունեցել ենք հակաճգնաժամային կառավարիչներ, պետական ղեկավարներ, որոնց, նորմալ է, որ տարբեր շերտեր կարող են տարբեր գնահատականներ տալ, բայց քաղաքականության մեջ զազրախոսելը կարևոր չէ, ոչ էլ՝ բաժակաճառերը, քաղաքականության մեջ կարևորը արդյունքն է, և՛ Տեր-Պետրոսյանը, և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը արդյունավետ ու պետական գործիչներ են, այդ իմաստով հուսադրող հանդիպում է։

Պետական շահի գերակայությունից ելնելով՝ չեմ հասկանում այն մարդկանց, նկատի չունեմ հատուկ ուղղորդված խմբերին, որոնք գիտեն, որ մենք աղետի մեջ ենք, բայց քննադատում են այդ հանդիպումը, այսինքն՝ թողնեն երկիրը կործանվի՞։ Չորս տարի է՝ մենք ասում ենք, որ այս մարդը պետությունը տանում է գահավիժման, ու ՄԱԿ-ում իր ելույթը դա ցույց տվեց, որ ինքը չունի ռազմավարություն, չունի հաշվարկ ու չգիտի՝ ինչ պետք է անի: Իրեն որ մնա, գուցե լավ էլ ուզենա գնալ, բայց երևի աշխարհաքաղաքական ինչ-ինչ կենտրոններ չեն թողնում գնալ, ասում են՝ «մավրը պետք է անի իր գործը, նոր հեռանա», բայց մինչև մավրն անի իր գործն ու հեռանա, արդեն կարող է Հայաստան չլինել, այսինքն՝ սա ներքաղաքական խնդիր չէ։ Մենք անձերից չենք խոսում, երևույթից ենք խոսում։

– Այդ տեսանկյունից նախկին նախագահների այս հանդիպումն ուշացած չէ՞ր։

– Ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ Ես մի քիչ կոռեկտության կողմնակից եմ, նախկին նախագահներին անուն դնելու պարագայում գոնե իրենց արածի մի քանի տոկոսն արած պետք է լինես, էլի։ Հիմա շատ խառը ժամանակներ ենք ապրում, ժամանակ չկա անցյալն արժևորելու, բայց, կրկնում եմ՝ երեք նախագահների շրջանում էլ Հայաստանը հաղթած է եղել։

Վերջին 20-25 տարիների ընթացքում Ադրբեջանի ղեկավարները ՄԱԿ-ի ամբիոնից լացակումած բողոքում էին, որ «Ադրբեջանի 20%-ը օկուպացված է Հայաստանի կողմից»։ Այսօր մենք հասել ենք մի իրավիճակի, որ մեր պետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ՄԱԿ-ի ամբիոնից կիսալացակումած հայտարարում է, որ ինքնիշխան տարածքը օկուպացված է, մի հատ էլ վտանգ կա, որ էլի կօկուպացվի, պլյուս դրան էլ կանգնում ասում է՝ Հայաստանն ի՞նչ սահմաններով է ճանաչում, հիմա Իլհամ Ալիևը որ ասի՝ քո հայրական տունն Իջևանում կամ իմ հայրական տունը Ալավերդիում Ադրբեջանինն է, ի՞նչ է ասելու։

Նա մի էլեմենտար բան չհասկացավ, որ բանակցում են ոչ թե Ալիևի հետ, այլ բանակցում են միջազգային հանրության հետ, իր գլխավոր խնդիրը սա է, դրա համար են միջնորդները, ինքը ՄԱԿ-ում էլի միջնորդ երկրներին էլ չանդրադարձավ, չդիմեց, Ալիևից է քարտեզ ուզում։ Թող Ազգերի լիգայի արձանագրությունից խոսեր, որ նույնիսկ 20 թվականին չեն ընդունել Ադրբեջանի դիմումը, այլ ոչ թե Համլետից ինչ-որ անհաջող մեջբերումներ աներ։

Այս իմաստով գտնում եմ, որ բոլորը պետք է մի կողմ դնեն անձնական ամբիցիաները, որովհետև այս մարդն ապացուցեց, որ ոչ թե ապագա կա, այլ պատերազմ ու դժոխք կա, եթե ինքը մնաց, էլ ո՞նց բացատրենք։ Այս իմաստով հույսերից մեկը նախագահների հանդիպումն է։ Քննարկելու բան չկա, ինքը տապալվել է, ու ես սա ցավով եմ ասում, որովհետև իր տապալումը արժեցել է հազարավոր տղաների կյանք, Արցախի մեծ մասի կորուստ, Հայաստանի ինքնիշխանության կորուստ, ու սա դեռ վերջը չէ։

– Պարո՛ն Շարմազանով, չբացառեցիք, որ Նիկոլ Փաշինյանը գուցե ուզում է հեռանալ, բայց իրեն չեն թողնում։ Կասեք՝ ովքե՞ր չեն թողնում և «մավրի» վերջին գործը ո՞րը պետք է լինի։

-Պարզ չէ՞՝ ինչն է լինելու։ Ես ասում եմ՝ 2018 թվականի հեղափոխությունը, սա իմ կարծիքն է, ունեցել է աշխարհաքաղաքական երկու նպատակ․ արցախյան խնդրում պրոթուրքական լուծում, երկրորդը՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորների փոփոխություն։

Հիմա առաջինը եղել է, Փաշինյանը Արցախից ձեռքերը լվացել է, նա ձեռնտու է բացառապես պրոթուրքական ուժերին, ես չեմ ասում դավաճան է, դավաճան չէ, ագենտ է, նման լուրջ բաների մեջ չեմ մտնում, բայց Թուրքիան ու Ադրբեջանը այս ձևի ապաշնորհ իշխանություն չէին էլ երազի Հայաստանի համար։ Հիմա, իմ կարծիքվ, դրանք այդ ուժերն են, որ չեն թողնում, ասում են՝ պետք է էս բաներն անես, նոր գնաս։

– Եթե ձեզ համար պարզ էր 18 թվականի շարժման պատճառները, ինչո՞ւ չկանխեցիք այդ շարժումը, այն ժամանակ իշխանության գլուխը ձեր քաղաքական թիմն էր։

– Ի՞նչ է նշանակում՝ ինչու չկանխեցիք։ Նախ մենք՝ կոնկրետ ես, չեմ պատկերացրել, անգամ ամենավատ երազումս, որ կարող էր այսպես լինել, երկրորդ՝ ի՞նչ է նշանակում չկանխեցիք, տանկերը հանեինք սաղ ժողովրդին կրակեի՞նք, վերջում էլ ասեիք՝ աթոռի համար մարդկանց կոտորեցի՞ք։ Մեզ կարող է քննադատել այն մարդը, որը 2018-ին Սերժ չի մերժել, Հանրապետական չի մերժել, բայց էն քաղաքական ուժերը, քաղաքացիները, որոնք մեր դեմ էին, սաղ ազգով ասում էիք՝ 55 թուրքերը ընդդեմ 3 միլիոն ժողովրդի։

Հիշո՞ւմ եք՝ իմ, Աշոտյանի ելույթը մայիսի 1-ին, երբ դեմ քվեարկեցինք, մեր շենքերի դեմն էիք, չէ՞, դագաղներ դնում, մեզ թուրք անվանում, ինչ ասես, ասում էիք։ Բայց մենք զգուշացրել ենք, չէ՞, էլ ի՞նչ անեինք, տանկե՞ր հանեինք, որ էն կողմից էլ թուրքե՞րը հարձակվեին։

Մենք քաղաքացիական պատերազմի չգնացինք, որովհետև դրանից կարող էր օգտվել թշնամին, ու հետագայում ակնհայտ դարձավ, չէ՞, որ սահմանին կային կուտակումներ, ու կարող էր նման բան լինել։ Մենք մեր ելույթներում ասել ու զգուշացրել ենք մարդկանց, բացեք ելույթները, համացանցում կան։

– Մինչև հիմա շարունակվում է այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակն է։ Դուք և՞ս այս կարծիքին եք։

– Տեր-Պետրոսյանի խոսնակը չեմ, բայց որպես նախկին պետական ու քաղաքական գործիչ կարող եմ ասել, որ Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին շատ արդարացիորեն որակել է «ազգակործան պատուհաս»։ Չեմ կարծում, որ հոգեզավակներին անվանում են «ազգակործան պատուհաս»։

– Ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է, պարո՛ն Շարմազանով։

– Որպեսզի այս իրավիճակը չլիներ, նախ պետք է 2018-ին չմերժեին Հանրապետականին, երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանին պետք է չբերեին, պետք է ընդունեին այն մտահոգությունները, որ 18 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրություններին Հանրապետական կուսակցությունն ասում էր։ 20 թվականից հետո գոնե չպետք է ընտրվեր վարչապետի պաշտոնում, դժբախտաբար եղավ։

Հիմա պետության ու ազգային շահը պահանջում է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սրանց հրաժարականը ու պրոֆեսիոնալ ճգնաժամային կառավարիչների, բանակցողների թիմի կառավարում, որը կփորձի փրկել Հայաստանի գահավիժումը։ Խոսքն այստեղ նախկին նախագահների՝ իշխանության գալը չէ, երկիր ենք կորցնում, ձեզ թվում է՝ այդ մարդիկ իշխանության կռի՞վ են անում։ Թող Փաշինյանը կարողանար պետությունը հզորացնել, էդ մարդիկ էլ իրենց հանգիստը վայելեին։ Այսօր խնդիրը մեր պետության լինել-չլինելուն է վերաբերում։

– Վերջին հարցս ձեր սիրած խոսքով ձևակերպեմ, ի վերջո, Հայկը կհաղթի՞ ոսոխ Բելին։

– Ի վերջո, Հայկը միշտ էլ հաղթելու է ոսոխ Բելին, բայց մենք կտեսնե՞նք, թե՞ չէ՝ խնդիրն այս է։ Ու ամեն սերնդից է կախված՝ արժանի՞ է Հայկին, թե՞ չէ, ու ամեն սերունդ ինքը պետք է ապացուցի՝ ինքը Հայկի՞ ժառանգորդն է, թե՞ Բելի։

Քրիստինե Աղաբեկյան

Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պարտությունն ու Արցախն ադրբեջանական հռչակելը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում․ Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ը Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերшզմն ավարտելու համար. The New York TimesՄենք հաղթել ենք Իրանի հետ պատերազմում. նրանք մեզ թանկարժեք նվեր են ուղարկել. ԹրամփՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԱղոթք նեղության ժամին Ռուսաստանն ուրախ կլինի Հաղթանակի օրվա զորահանդեսին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. Կրեմլ ԱՄՆ-ում բենզինի գները շարունակել են աճել Իրանի դեմ գործողության պատճառով Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՍաուդյան Արաբիան չեղարկել է ապրիլին նախատեսված Համաշխարհային տնտեսական ֆորումի հանդիպումը Ալլա Պուգաչովան արդեն ձեռնափայտով է քայլում (լուսանկար) Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Ուկրաինան չի միանա ԵՄ-ին մինչև 2027 թվականը Թրամփի վարչակազմին դատի են տվել Շուշիի 1920 թվականի ջարդերը ցեղասպանություն էին՝ իրենց նպատակի ամբողջությամբ․ հայտարարություն Մենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԱՄՆ-ը ցանկանում է հինգշաբթի բարձր մակարդակի խաղաղության բանակցություններ անցկացնել Իրանի հետ. Axios Երկրների վարկանիշը մեկ շնչի հաշվով արտոնագրերի քանակով. ինչ ցուցանիշ է գրանցել Հայաստանը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավոր Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1072-ի Սալահը կհեռանա «Լիվերպուլից» Պատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանՈւկրաինայում մտահոգված են ԵՄ-ի սառեցված վարկի պատճառով բյուջետային խնդիրներով Մալաթիա-Սեբաստիայում կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացին սպառնացել է գազային ատրճանակով Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի զոhերի թիվը հասել է 70-ի «Այդ միտքը երբեք ինձ մոտ չի եղել՝ վերջ, գնում եմ, հրաժեշտ տամ». Հրանտ Թոխատյան Իրանի վրա ամերիկյան նորագույն ինքնաթիռ է վթարվել Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը նախատեսվում է կրճատել 2027 թվականի հունվարի 1-ից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բախվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտումԻրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի անցումը հնարավոր է միայն Թեհրանի համաձայնությամբ ՆԱՏՕ-ն Թուրքիայում հիմնում է նոր կորպուս Հայաստանի հավաքականի հերթական մարզումը (տեսանյութ) Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Եթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեր երկրում այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Երբ Սամվել Կարապետյանն ասաց, որ դա անընդունելի է, նրան ձերբակալեցին». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին (Տեսանյութ)«Սա դասական էթնիկ զտում է». Նարեկ Կարապետյանը՝ Արցախում կատարվածի մասին Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, բայց նրանք էլ չկարողացան այնտեղ ապրել. Սա դասական էթնիկ զտում է.Նարեկ Կարապետյան«Արևմուտք = խաղաղություն» բանաձևը կեղծ է». Մհեր Ավետիսյան Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 105 քաղաքացի Եթե Փաշինյանը հաղթի, Սյունիք գնացող ճանապարհը չի լինի․ Էդմոն Մարուքյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երրորդ«Տոտենհեմը» կհեռացնի 1 ամիս առաջ նշանակած Տուդորին Իրանը դադարեցրել է դեպի Թուրքիա գազի մատակարարումը՝ Իսրայելի հարվածից հետո․ Bloomberg Սամվել Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար. ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք. Նարեկ ԿարապետյանՄասիսի ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքում, սարից ձորը գլորված անօգնական կնոջ են հայտնաբերել ու տեղափոխել հիվանդանոց. Shamshyan