Մահացել է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի աստղ Լուիզա Ֆլեթչերը
ՄՇԱԿՈՒՅԹ
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
88 տարեկանում կյանքից հեռացել է օսկարակիր ամերիկացի դերասանուհի, «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի աստղ Լուիզա Ֆլեթչերը։ Այս մասին գրում է Variety պարբերականը։
Դերասանուհու ներկայացուցիչը հայտնել է, որ նա մահացել է քնած ժամանակ Ֆրանսիայի իր տանը։
Լուիզա Ֆլետչերն առավել հայտնի էր «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում մարմնավորած բուժքույր Միլտրեդ Ռետչեդի դերով, որի համար արժանացել է հեղինակավոր «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակներին։
Ամերիկյան կինոինստիտուտի կազմած հատուկ վարկանշային աղուսյակում Ֆլեթչերի մարմնավորած այս կերպարը ճանաչվել է կինոյի պատմության մեջ հինգերոդ մեծագույն չարագործը և երկրորդը կին չարագործների շրջանում։ Այս ցանկում Ռետչեդը զիջում է միայն «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի չարագործ Արևմուտքի չար կախարդին։




















































