Երևան, 05.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե իշխանությունից չհեռացրեցինք Փաշինյանին, որպես պետություն կարող ենք վերանալ աշխարհի քաղաքական քարտեզից»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանի հետ «Փաստը» զրուցել է սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ հնչեցված մի շարք հայտարարությունների, թեզերի, ինչպես նաև մեր երկրի առջև ծառացած մի շարք հիմնախնդիրների ու դրանք հաղթահարելու հնարավոր ելքերի մասին: Անդրադառնալով Փաշինյանի ելույթին՝ քաղաքագետը նախ մեզ հետ զրույցում առանձնացրել է այն կարևոր կետերը, որոնք այդպես էլ չհնչեցին այդ ամբիոնից:

«ՄԱԿ-ում ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման առնչությամբ խոսեց ընդամենը Արցախում ապրող հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման մասին: Նա անարդարացիորեն ու անիրավացիորեն ոչինչ չասաց նախ այն մասին, որ ադրբեջանա-արցախյան հակամարտությունը կարգավորված չէ: Թեպետ ենթատեքստում նման մի միտք ասաց, բայց այդ մասին հստակ էր պետք արձանագրել: Նա նաև չասաց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի այդ նպատակով ստեղծված, միջազգային միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում՝ հիմնված միջազգային իրավունքի երեք՝ ազգերի ինքնորոշում, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Ես միջազգային իրավունքի կարևոր մի սկզբունք ևս կավելացնեի, որի մասին Փաշինյանը չասաց, թեպետ խիստ կասկածում եմ, որ այս ամենի մասին գիտելիքներ ունի: Խոսքը վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի մասին է, որը Հելսինկյան եզրափակիչ ակտի տասը սկզբունքներից մեկն է»,-ասաց քաղաքագետը:

Հաջորդ արձանագրումը, որը, ցավալիորեն, ՄԱԿ-ի ամբիոնից չարեց Փաշինյանը, քաղաքագետի դիտարկմամբ, հետևյալն է. «Նա չասաց, որ Արցախի ժողովուրդը իրացրել է միջազգային ակտերով սահմանված ինքնորոշման իր իրավունքը, և այն պետք է ստանա միջազգային ճանաչում: Այդ իրավունքն իրացվել է 1991-ին՝ սկզբում Արցախը Հանրապետություն հռչակելու հռչակագրով, հետո իր տրամաբանական գագաթնակետին հասել 1991-ի դեկտեմբերի 10-ին՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Հիմա պահն էր ասել, որ այդ իրացված իրավունքը պետք է միջազգային ճանաչում ստանա: Փաշինյանը, օգտագործելով ՄԱԿ-ի ամբիոնը, պետք է ասեր նաև, որ Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքները և դրանք պետք է ազատի: Առհասարակ, մասնագիտական հանրույթի, քաղաքական գործիչների շրջանում ես շատ եմ նկատում, որ խոսում են միայն Հադրութի և Շուշիի մասին: Սա վերին աստիճանի սխալ մոտեցում է: ԱՀ օկուպացված տարածքները միայն Հադրութն ու Շուշին չեն»:

Բերելով հիմնավորումներ, հղում անելով 2022 թ. փետրվարի 18-ին ԱՀ ԱԺ կողմից ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին՝ քաղաքագետը ևս մեկ հիմնավորման մասին մատնանշեց. «1921 թվականի հուլիսի 5-ին, երբ կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոն կրկին անիրավացիորեն քննարկել է Արցախի հարցը ու որոշել, որ Արցախը լայն մարզային ինքնավարության կարգավիճակով պետք է գտնվի Խորհրդային Ադրբեջանի կազմում, այնտեղ նշվել է, որ ինքնավարությունը պետք է տարածվի ամբողջ Լեռնային Ղարաբաղի վրա: Այսինքն, ԼՂ-ն միայն Շուշին, Հադրութը, Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին, Ստեփանակերտը չէ: ԼՂ մաս են համարվում նաև Շահումյանը, Քարվաճառը, Քաշաթաղը, Քաշունիքը, Կովսականը, Ջրականը, Վարանդան, Ակնան:  Այսինքն, դրանք ի սկզբանե պետք է մտնեին ԼՂ ինքնավար մարզի սահմանների մեջ: Սակայն Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը մարզը ձևավորել է այնպես, որ պատմականորեն և աշխարհագրորեն ԼՂ միավորումից միտումնավոր դուրս է թողել նշված շրջանները ու հետագայում անիրավացիորեն մտցրել Խորհրդային Ադրբեջանի կազմ»:

Քաղաքագետը շեշտեց՝ 1994-ին, ազատագրելով նշված տարածքները, Արցախի պաշտպանության բանակն արդարացիորեն ԱՀ-ին վերադարձրեց այն տարածքները, որոնք պետք է մտնեին ԼՂԻՄ կազմի մեջ, որի հիման վրա ու նաև հարակից Շահումյանի շրջանի սահմաններում էլ հռչակվել է ԼՂ Հանրապետությունը. «Փաստորեն կարող ենք արձանագրել, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հակամարտությունը կարելի է կարգավորված համարել, եթե երաշխավորվեն Արցախում ապրող հայության իրավունքներն ու անվտանգությունը: Ես կարող եմ պնդել, որ Փաշինյանի նման մոտեցումը իր էությամբ հակաարցախյան է, կատարելապես հակասում է ԱՀ ամբողջ և ՀՀ-ի հայության մեծ մասի դիրքորոշմանը, դեմ է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների ազգային պետական շահերին: ԱՀ-ում, ՀՀ-ում, Սփյուռքում բնակվող մեր հայ ժողովուրդը այսօր ազգային կարևորության մեկ կենսական խնդիր ունի. բոլորիս ուժերի գերլարմամբ պետք է իշխանափոխություն տեղի ունենա: Պետք է կարողանանք իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանն իսկապես գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է թե՛ ՀՀ-ում, թե՛ ԱՀ-ում բնակվող հայության համար»:

Այն հանգամանքում, որ Փաշինյանը ՄԱԿում շեշտում էր միայն ՀՀ 29800 քառակուսի կիլոմետր տարածքի մասին, քաղաքագետը ևս հստակ շեշտադրումներ է տեսնում: «Նախ՝ 29800 քառակուսի կիլոմետրի շեշտադրումը կրկին ի ցույց է դնում այն պնդումը, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Արցախից և կենտրոնանում է ՀՀ-ի վրա: Բայց այս պարագայում էլ խիստ վերապահմամբ կարելի է ասել այդ «կենտրոնանալ» բառը, որովհետև, բոլոր դեպքերում, իր ելույթի մեջ ես տեսա խնդրողական, վախեցած մարդու խոսք: Շատ հետաքրքրական պատկեր է ստեղծվել՝ ինքը ելույթ էր ունենում ՄԱԿ-ի ամբիոնից, իսկ օկուպանտ Ադրբեջանի սուլթանը սեպտեմբերի 21-ին Բերձորում՝ ԱՀ օկուպացված Քաշաթաղի շրջանում, դրոշ բարձրացրեց ու կրկին հոխորտանքներ հնչեցրեց՝ ուղղված հայությանը, Հայաստանի վարչակազմին: Իսկ Փաշինյանի ելույթը լսելով՝ ինձ մոտ տպավորություն էր, որ Փաշինյանը պատրաստ է ամեն գնով ստորագրել «խաղաղության պայմանագիրը»:

Թեպետ ասեմ, որ խիստ թերահավատ եմ, որ այդպիսի պայմանագիր, այդուհանդերձ, կստորագրվի, որովհետև չի կարող ստորագրվել մի փաստաթուղթ խաղաղության մասին, երբ այդ նույն խաղաղության մասին խոսելու ընթացքում այն սուբյեկտը, որի հետ պետք է «խաղաղության պայմանագիր» ստորագրես, քեզ ուղղակի ֆիզիկապես ոչնչացնում է: Սա չի տեղավորվում պարզ տրամաբանության մեջ»: Մյուս կողմից՝ հաշվի առնելով Փաշինյանի գործելաոճը, ըստ քաղաքագետի, «խաղաղության պայմանագրի ստորագրման» հնարավորությունը չի կարելի բացառել. «Ընդհանուր առմամբ, դա թույլ չտալու համար պետք է լինի համաժողովրդական հուժկու ընդվզում, որը զսպիչ դեր պետք է կատարի այդ քայլը բացառելու համար: Եթե նման ընդվզում չեղավ, հասարակությունը հանգիստ ընդունեց այդ հանգամանքը, իր պարագայում նման հավանականություն տեսնում եմ, բայց, ամեն դեպքում, քիչ հավանական եմ համարում ստորագրումը»:

Անդրադառնալով թշնամու վարքագծին, հարձակումներին, հրադադարը խախտելու դեպքերին՝ քաղաքագետը մի քանի իրողության մասին մատնանշեց. «Ես ամենայն ողջախոհությամբ, սթափությամբ, առանց որևէ հուզական երանգավորման եմ ասում. եթե մենք այս վիճակից դուրս գալու ռացիոնալ քայլեր, ելքեր չորոնեցինք և շատ կարճ ժամանակահատվածում իշխանությունից չհեռացրեցինք Նիկոլ Փաշինյանին, ապա մենք, որպես պետություն, կարող ենք վերանալ աշխարհի քաղաքական քարտեզից: Հայաստանի հանդեպ վարվող թշնամական, ֆաշիստական քաղաքականության ճարտապետը Թուրքիան է՝ իր կողմից արհեստականորեն ստեղծված Ադրբեջան անունով պետություն կոչվածի դեմքով: Թուրք-ադրբեջանական տանդեմը երեք նպատակ է հետապնդում. առաջին՝ որ Հայաստանը ստորագրի մի փաստաթուղթ, որով Արցախն ամբողջությամբ կճանաչվի Ադրբեջանի մաս, և այդպես Արցախի մասով հարցը փակված համարվի: Երկրորդ նպատակն է, որ Հայաստան պետությունը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից: Երրորդ նկատակը կարող է լինել Կարսի պայմանագրի հաստատումը անկախ ՀՀ-ի կողմից: Այսինքն, Հայաստանը հաշտվի ՀՀ տարածքների կորստի հետ և սրանով, փաստորեն, թուրք-ադրբեջանական տանդեմը լուծված համարի հայկական հարցը: Սրանք այդ տանդեմի երեք հիմնական խնդիրներն են, իսկ մնացածը՝ հարձակումները, ագրեսիվ հռետորաբանությունը, դրան հաջորդած գործողությունները, որոնք իրականացվում են Ադրբեջանի կողմից թե՛ ԱՀ-ի, թե՛ ՀՀ-ի նկատմամբ, բխում են նշված երեք նպատակներից»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք շատ լավ ենք պատկերացնում գյուղացու հոգսը և պատրաստակամ ենք միշտ լինել նրա կողքին. Սևակ Խաչատրյան Մերձիշխանական շրջանակները ցնծում են. Ադրբեջանից ցորեն է գալիս Հայաստան․ Էդմոն Մարուքյան«Երջանկության քարտեզը»՝ ըստ աստղագուշակի նշաններիՄահացել է հեռուստահաղորդավար, դերասան Յուրի Նիկոլաևը Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իրավապահ մարմինների և պաշտոնյաների շրջանում գործում է վախը. Հոգեւորականների որս է սկսվել. Կոստանյան Ինչպե՞ս ապրել խաղաղ և անվտանգ․ համապարփակ անվտանգություն. ՀայաՔվե հիմնասյուներԴոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Օրվա խորհուրդ ՌԴ-ն Ադրբեջանին այս տարի մատակարարել է առնվազն 5 միավոր ТОР-М2Е զենիթահրթիռային համալիր. քաղաքագետՕդի ջերմաստիճանն կբարձրանա 3-5 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 5-ից 9-ը ԱՄՆ նահանգներից մեկի խոշոր հիվանդանոցը սխալմամբ մահվան մասին ծանուցումներ է ուղարկել ավելի քան 500 ողջ բուժառուի Ռուսական դռոնային հարձակում՝ 2 քաղաքացու մահվան պատճառ Կուպյանցի շրջանում Աշոտ Մովսիսյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ կնքել մարտավարական միջուկային զենքի վերահսկողության մասին պայմանագիր Կոտրել են սգո սրահի ապակիները և փորձել գողություն կատարել ՌԴ նախագահը Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին ՉԼ․ ՊՍԺ-ի եւ «Բավարիայի» մեկնարկային կազմերը Հայաստանում էլեկտրական սկուտերների հետ կապված վթարների թիվն աճել է ավելի քան երեք անգամ Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին Ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով. Պապոյան Կյանքից հեռացել է ռուս հայտնի հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևը 2 մարդ զոհվել է, 3-ը՝ հոսպիտալացվել․ Ծաղկահովիտ-Ապարան ճանապարհին մեքենաներ են բախվել 13-ամյա Տիգրան Համբարձումյանը՝ բաց կայծակնային շախմատի մրցաշարի չեմպիոն ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու 400 հազար մարդ մեր երկրում աշխատում է, բայց աղքատ է. տնտեսական աճ է պետք Սպանված 3-ամյա Տիգրանի քույր ու եղբայրները տեղափոխվեցին ՀՕՖ Տիգրան Բարսեղյան․ Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարեւոր խաղերում չեմ կարողանալու լինել դաշտում ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն Վահագն Խաչատուրյանը և Հունգարիայի նախագահը քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների սերտացման հնարավոր ուղիները Արցախի ոչ նյութական ժառանգության և թատերական ավանդույթների վերականգնման ճանապարհին Երբ խճճվում ես այլևայլությունների մեջ և սուտ օրակարգի հետևում, թե իբր եկեղեցի ես «փրկում» կամ «մաքրում»․ այլևս լսում եք, բայց չեք հասկանում, նայում եք, բայց չեք տեսնում․ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ «Արևի մարդիկ». խորեոդրամա ապագայի հանդեպ վստահության մասին՝ ժամանակակից բալետի լեզվով «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ներկա է գտնվել Մոնակոյում ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառմանը (տեսանյութ, լուսանկարներ) Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Opel Astra»-ն․ կա 3 վիրավոր Էրիկ Կարապետյանի դստեր շքեղ ծննդյան խնջույքը. լուսանկարներ Այս տարվա հունվարի 1-ից հոկտեմբերի 25-ը Երևանում գրանցվել է ավտոբուսների և տրոլեյբուսների մասնակցությամբ 74 վթար Ուկրաինան Բեռլինում և Կոպենհագենում կբացի սպառազինության արտահանման գրասենյակներ. Զելենսկի Ռուբեն Վարդանյանն ազդարարում է «Ավրորային» իր ակտիվ մասնակցության ավարտը Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 100 մլն դրամը․ ՔԿ Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության մեղադրանքով հետախուզվողը Մահացել է Գերմանիայի ամենատարեց բնակիչը Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում 4 հայ շախմատիստ Աշխարհի գավաթի երկրորդ փուլում է Ոստիկանությունը զգուշացնում է․ նոր սխեմա՝ հանցագործները ներկայանում են որպես ԱԱԾ կամ բանկի աշխատակից Կրկին ու կրկին համոզվում եմ, որ շատ ճիշտ քայլ եմ արել` միանալով «Համահայկական ճակատ» կուսակցությանը և առաջադրվելով ավագանու անդամ․ Զենֆերա ՀովսեփյանՈղբերգական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mercedes» ու «Volga», 1 մարդ մահացել է, 3-ը՝ վիրավորվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը