Ալիեւին ոչ թե կոչեր են կանգնեցնելու, այլ ուժեղ հայ զինվորը. Պետրոսյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ոչ ոք և ոչինչ չի կարող Բաքվին կանգնեցնել Հայաստանի հետ կապված խնդիրների նպատակներին հասնելու հարցում։
«Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդաշարի շրջանակներում փորձագետը չհամաձայնեց Ալիևի այս թեզի հետ. Նա նշեց, որ Բաքվին կկանգնեցնեն շատերը, և առաջին հերթին դա կլինի հայկական բանակը, իսկ հետո միջազգային դերակատարները։
RUSARMINFO-ի եթերում Արմեն Պետրոսյանն անդրադարձել է նաեւ ՀԱՊԿ-ի արձագանքին Ադրբեջանի վերջին էսկալացիային եւ խոսել այս կառույցից սպասվող հետագա հնարավոր գործողությունների մասին։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































