Զոհվել է Փոքր Վեդի բնակավայրի բնակիչ Սերյոժա Ստեփանյանը․ Գարիկ Սարգսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ցավով տեղեկացնում եմ, որ թշնամու կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Փոքր Վեդի բնակավայրի բնակիչ Սերյոժա Դավիթի Ստեփանյանը: Այս մասին հայտնում է Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։
«Վեդի համայնքի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սերյոժա Ստեփանյանի ընտանիքին, հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն։
Սերյոժա Ստեփանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին, Փոքր Վեդու Մշակույթի Տանը»,-նշել է նա։



