Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամանորյա հայկական ավանդական ուտեստներ

ԼԱՅՖ

Blog.1in.am-ը գրում է.

Դարեր շարունակ հայ ժողովուրդը Նոր տարին նշել է մեծ հանդիսավորությամբ, որն աչքի էր ընկնում ժողովրդական ծեսերի, սովորույթների բազմազանությամբ:

Նոր տարին մեզանում տարբերվում է հատկապես սեղանների առատությամբ: Ուտեստների մի մասը եփվում է դեկտեմբերի 30-31-ին: Հնում պարտադիր կերակուրներից էին հարիսան ու անուշապուրը:

Ամենատարածված խմորեղենը «տարին» կամ «տարեհացն» էր, որը ցորենի ալյուրով և ջրով կամ կաթով հունցված մեծ հաց էր: Այն երեսի կողմից բաժանում էին կամ տարվա ամիսներին կամ ընտանիքի անդամների թվին հավասար: Մեջը դնում էին կոպեկ: Եթե դանակը կտրելիս դիպչում էր կոպեկին, դժբախտության նշան էր, իսկ ում ընկնում էր կոպեկը, նա բախտավոր էր համարվում:

Շիրակում տարեհացը կտրելուց առաջ, տան մեծ կինը, այն պտտում էր թոնրատան երդիկի շուրջը երեք անգամ, ապա երդիկից գցում էր քուրսու վրա:

Թիֆլիսում թխվող մարդակերպ հացերից մեկը «չիք» էր կոչվում, մյուսը` «էգ»: «Էգը» պահում էին ալյուրի մեջ, որպեսզի առատանար, իսկ «չիքը» գցում էին ջուրը, որպեսզի անցնող տարվա նման չքանար:

Ջավախքում Նոր տարվա առավոտյան նահապետական ընտանիքը հավաքվում էր, տան հայրն ու մայրը նստում էին օջախի գլուխը, մյուսներն ավագության կարգով մոտենում էին նրանց, համբուրում մեծահասակների ձեռքերը, շնորհավորում Ամանորը և ստանում վասիլներ` որպես նվեր:

Համշենում ընդունված էր, իրար շնորհավորելուց բացի, շնորհավորել գոմերին ու անասուններին, մթերանոցներին և մաղթել բախտ ու հաջողություն: Հունվարի 1-ին արգելվում էր ընկույզ կամ կաղին կոտրել, որպեսզի արորը չկոտրվեր: Հավատում էին նաև, որ Նոր տարվա առաջին 12 օրերի եղանակների նման պիտի անցնեին տարվա 12 ամիսները:

Ախալքալաքում Հունվարի 1-ի գիշերը երիտասարդները գնում էին գետ, ջրի մեջ լցնում ցորեն ու գարի և սրբազան ջուրը տուն բերում: Ամանորի սեղանի պարտադիր խմորեղեններից էր գաթան: Թխում էին կլոր, ձվաձև, եռանկյունի, քառակուսի գաթաներ: Դրանց վրա երբեմն հատուկ փոսիկներ էին անում, որոնց մեջ երեխաները թռչունների համար ցորենի հատիկներ էին լցնում և դնում տանիքներին:

Նոր տարվա կապակցությամբ պատրաստում էին տարբեր ձևի խմորեղեններ՝ քսակների, հյուսքերի, կովի կրծքերի, կենդանու սմբակների, ցորենի հորերի և այլ պատկերներով։ Մարդիկ հավատում էին, որ դրանք կնպաստեն հարստանալուն, աղջիկների մազերի երկարելուն, կովերի կաթի և ցորենի առատությանը:

Համշենահայերը ավանդաբար յոթ տեսակի կերակուր էին եփում: Նրանց տոնական սեղանի ուտեստներից էին լոբեան, լախտը, բոնջրով ապուրը, պասուց ճաշը, քեստոնա դդումը, չիրը, դդմով խորոջը, պրասով հացը, բաղլոման՝ սաջի վրա եփած տափակ հացը, քարհացը, որը քարի մեջ էին եփում, փուռնիստը և այլն:

Նորնախինջևանցիները տարեհացը զարդարում էին ոչ միայն ընկույզով և չամիչով, այլև զանազան նկարներով: Ծիսական այդ հացը սկզբնական շրջանում կտրում էին Կաղանդի գիշերը, իսկ հետո՝ տնօրհնեքին: Թխում էին նաև հայտնի խալաջը, որը կլոր կամ կիսալուսնաձև, մեջը ծակ հաց էր:

Հին երևանցիների Ամանորի սեղանները լի էին պասային ուտեստի ավանդական տեսակներով՝ աղանձ, որը ձավարով, կանեփով, քունջութով ու չամիչով էր համեմված, պասուց տոլմա, ձկնեղեն և այլն։ Պասային ուտելիքների առկայությունը պայմանավորված էր նրանով, որ տոնը համընկնում էր շաբաթապահքի օրերի հետ։

Լոռիում ամեն տուն Ամանորի հաց պիտի թխեր՝ անկախ այն հանգամանքից կենցաղային կարիքները հոգալու համար բավարար քանակությամբ հաց ոնեին, թե՝ ոչ: Շատ էին պատրաստում փոքրիկ մարդակերպ հացեր, հաճախ դրանք համեմում էին քիշմիշով: Այդ հացերը հիմնականում հայտնի էին «ասիլ-բասիլ» անունով: Պատրաստում էին նաև «կլկալ» կամ «ղուլաճ» անունով թխվածքներ, որոնք իրենցից ներկայացնում էին կլոր, մեջտեղը ծակ բլիթներ: Վերջինս անցկացնում էին եզան կամ գոմշի եղջյուրների մեջտեղով, որպեսզի այդ տարի իրենց հորերում ցորենի առատություն լինի: Ծիսական հացը թխելիս խմորի վերջին երեք գնդերի վրա ցորենի, գարու և հաճարի նախշեր էին անում: Վերջիններս դնում էին թոնրի մեջ՝ մինչև որ թեժ կրակից ուռչեն: Դրանցից յուրաքանչյուրի փքվելու աստիճանից էլ գուշակում էին սպասվելիք բերքի առատության չափը:

Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինըՄեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Հորոսկոպ․ կենդանակերպի 3 նշան, որոնց համար աշունը հաջողություն կբերիԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՆախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովԻնչ կպահանջի Ռուսաստանը ՓաշինյանիցՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան 25-օրյա հավաքների օրերը հայտնի են Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն Մանվելյան