Պատերազմ,պարտություն եւ մահեր՝ ահա նիկոլիզմի բնորոշումն ապագա պատմության դասագրքերում. Էդուարդ Շարմազանով
ԲԼՈԳԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի հատ կողմնորոշվեք էլի..
Մեկ ասում եք՝ տիկին Փելոսին եկավ ու ստիպեց Ադրբեջանին հրաժարվել ռազմական լուծումից,հիմա էլ ասում եք՝ Երասխի ու Սյունիքի ուղղությամբ ադրբեջանցիները հարձակում են պատրաստում։
Քանի դեռ Հայաստանում պարտություն բերած ու պոպուլիստ ռեժիմն է իշխում՝ եւ հարձակման վտանգ կա,եւ նոր կապիտուլյացիայի։
Ակնհայտ է՝ Նիկոլն իր խաղաղության օրակարգով տապալվել է։
Գործը հասել է նրան,որ ՔՊ-ն բացահայտ ասում է՝ զենքի խնդիր ունենք։
Ու որպեսզի չասեք՝ բա նախկինները ինչու՞ զենք չեն բերել,ասեմ՝ Սերժի ու նախկինների բերած 4-5 մլրդ դոլարի զենք ու զինամթերք «գերագույն հրամանատար Նիկոլի» օրոք բռնազավթել են ադրբեջանցիները։
Ի՞նչ անել։
Քանի դեռ չենք կործանվել ամբողջությամբ՝ լուծումը Փաշինյանի անհապաղ հեռացումն է։
Պատերազմ,պարտություն եւ մահեր՝ ահա նիկոլիզմի բնորոշումն ապագա պատմության դասագրքերում։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



