Միջազգային մեր գործընկերների սոսկ դատապարտումները քիչ են. Թագուհի Թովմասյան
ԲԼՈԳԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Մինչեւ սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիան Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի այս տանը ապրում էր ընտանիք՝ ամուսին, կին, երեխաներ։ Ամուսինը զինվորական է, այդ օրը հերթապահ է եղել։ Պայթյունի ձայները լսելուց անմիջապես հետո ընտանիքի անդամները շտապել են փրկվել․ նույնիսկ մեքենան մնացել է տեղում՝ հայկական դրոշն էլ՝ մեջը։
Սոթքում գտնվող այս բնակարանի մեջ միանգամից մի քանի հրթիռ է ընկել, և երջանիկ պատահականությամբ զոհեր չեն եղել։ Բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր վերականգնել այս տունը․ պատերն ամբողջությամբ քանդված են։
Միջազգային մեր գործընկերների սոսկ դատապարտումները քիչ են․ կոնկրետ պատժամիջոցներ պետք է սահմանվեն Ադրբեջանի եւ Ի․ Ալիեւի նկատմամբ՝ ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը ոտնահարելու համար։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



