Արտաքին քաղաքականությունը չի ներում ծայրահեղություններ. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳ
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
Հավասարաչափ հիմար ու քաղաքականապես տգետ են ինչպես կույր ռուսամոլներն, այնպես էլ կույր արևմտամոլները: Դրանք ծայրաստիճան վտանգավոր են, երբ պետական պաշտոն են զբաղեցնում: Պակաս արկածախնդիր և վտանգավոր չեն նրանք, ովքեր առավոտյան թունդ ռուսամետ են, կեսօրին ոչմիբանամետ, իսկ երեկոյան` մարտնչող արևմտամետ:
Արտաքին քաղաքականությունը չի ներում ծայրահեղություններ: Հատկապես մեր երկրի նման աշխարհագրական և պատմա-քաղաքական կենսագրություն ունեցող փոքր երկրների համար:
Մեր արտաքին քաղաքական սխալները միշտ հղի են պատերազմներով, կորուստներով, ցեղասպանություններով, ցնցումներով ու մեկուսացումներով:
Մի բան ևս վերհիշենք. հոգեբանորեն հիվանդները, տեսակով` դավաճանները, կեսաբանորեն` հիմարներն ու հայացքներով` օտարին ծախվածները չպետք է պետական պաշտոն զբաղեցնեն, առավել ևս` պետություն ղեկավարեն:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



