Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աստղագուշակ՝ դեկտեմբերի 31-ի համար

ԼԱՅՖ

Lurer.com-ը գրում է.

Խոյ: Այսօր ի զորու եք շատ բեռ վերցնել ձեր ուսերին: Դուք ուժի մեծ ներհոսք եք զգում: Բայց օրվա ընթացքում կլինեն պահեր, որ կընկնեք հիշողությունների գիրկը, կմտաբերեք անցնող տարվա ոչ այնքան հաճելի պահերը: Այնուամենայնիվ, դուք հույսով եք նայում ապագային և աշխատում եք ճանաչել ինքներդ ձեզ՝ ունեցած թերությունները վերացնելու նպատակով:

Մտերիմների հետ հարաբերություններում հետևեք ձեր խոսքերին, որպեսզի չփչացնեք ձեզ շրջապատող մարդկանց տոնական տրամադրությունը: Չէ՞ որ, առանց այն էլ, այսօր մարդկանց տրամադրությունը անկայուն է: Լավ կլինի Ամանորը դիմավորել մերձավորների ընկերակցությամբ:

Ցուլ: Մի վախեցեք դժվարին խնդիներից, այսօր դուք կհաղթահարեք իներտությունը, ինչը սեփական ուժերի նկատմամբ վստահություն կներշնչի ձեզ և կօգնի կենտրոնանալ: Ամենատարբեր գնումները հաջող կլինեն, հատկապես՝ հագուստի և կոշիկի: Դուք գոհ կմնաք ձեռք բերածով:

Անձնական կյանքում ամեն ինչ ներդաշնակ և հանգիստ է: Մտերիմները կընդունեն ձեր խորհուրդները և, եթե հարկ լինի, կհասնեն օգնության առաջին իսկ կանչով: Կենսական ներուժը չի լքի ձեզ ողջ օրվա ընթացքում:

Երկվորյակ: Լավ մտածեք և վերլուծեք անցած իրադարձությունները, հնարավոր է, գտնեք ձեզ հուզող հարցերի պատասխանները: Այսօր կարիք չկա ռիսկի դիմելու, դա կարող է հանգեցնել անսպասելի հետևանքների: Արեք միայն այն, ինչը հարյուր տոկոսով կհասցնեք տրամաբանական ավարտին և, բացի այդ, պատրաստ եք այդ գործում իրադարձությունների չնախատեսված ընթացքին:

Հատուկ ուշադրություն հատկացրեք սիրելի մարդուն: Թեև ձեր միջև հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, այնուամենայնիվ միասին անցկացրած երեկոն կօգնի, որ հետագայում ավելի լավ հասկանաք միմյանց: Այսօր ձեր էներգիան անսպառ է:

Խեցգետին: Ձեր հավակնոտությունն այսօր կարող է հետագա գործողությունների համար լավ պատճառաբանություն դառնալ: Դուք կկարողանաք պաշտպանել սեփական կարծիքը, կարևոր խոսակցություններ վարել ղեկավարների և գործընկերների հետ: Եթե այսօր փորձեն ձեզ հարկադրել անհապաղ որոշում կայացնել, մի համաձայնեք: Մինչև վերջնական պատասխան տալը, լավ ծանրութեթև արեք բոլոր մանրամասները:

Այսօր մտերիմները լրացուցիչ միջոցների կարիք կունենան, ինչը կստիպի ձեզ լայն բացել քսակը: Դուք լավ կզգաք ձեզ, սակայն կենսական ներուժն այսօր մեծ չէ: Հնարավոր է անքնություն զգաք:

Առյուծ: Այսօր դժվար թե ձեզ հաջողվի շատ ծրագրեր իրականացնել, ինչը կարող է հանգեցնել հիասթափության, տարբեր ձգձգումների և նյարդային վիճակների: Ավելի լավ է քիչ գործ ձեռնարկել, բայց այդ ամենին ավելի մեծ ուշադրություն հատկացնել: Մի փորձեք միանգամից մի քանի խնդիր լուծել: Հաջող և օգտակար կլինեն այսօրվա բոլոր գնումները:

Ձեր մտերիմների կամ բարեկամների մասին անսպասելի լուրն իր ազդեցությունը կթողնի ողջ օրվա վրա: Երեկոյան անհրաժեշտ է լավ հանգստանալ և լիցքաթափվել հարազատների շրջապատում:

Կույս: Հուզմունքն ու տարբեր ապրումներն այսօր հնարավոր են ամեն քայլափոխի: Դուք կզգաք, որ շատ բաներ, որոնց նախկինում հանգիստ եք վերաբերվել, ձեր մեջ հակասական զգացումներ են առաջացնում: Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու:

Ձեր շատ ապրումներ պայմանավորված են անձնական կյանքով: Հնրավոր է՝ ձեզ պատի ուրիշի սերը նվաճելու կամ վերադարձնելու բուռն ցանկություն: Դուք այսօր չափից ավելի եք կենտրոնացած ձեր անձի վրա, ինչը դուր չի գալիս մտերիմներին:

Կշեռք: Այսօր շատ դյուրագրգիռ եք: Երբ ինչ-որ բան չի համապատասխանում «համաշխարհային» ստանդարտներին, ապա դա կարող է խիստ հիասթափեցնել ձեզ: Ձգտում եք շրջապատի մարդկանց զարմացնել ձեր ինքնատիպությամբ և անսովորությամբ: Ամենայն հավանականությամբ, դուք կհասնեք ձեր ուզածին, բայց դրա համար հարկ կլինի պապանել ինքնատիրապետումը:

Անձնական կյանքում նույնպես ցանկանում եք ունենալ իդեալական հարաբերություններ, բայց այստեղ կարող են դժվարություններ ծագել: Ձեր ֆանտազիաները, ավաղ, հիմնականում կմնան չիրականացված, որովհետև սիրելիին վերադաստիարակելն այսօր անհնար կլինի:

Կարիճ: Թեև ձեր շուրջը տոնական տրամադրություններ են, այսօր կարելի է հաջողության հասնել հատկապես աշխատասիրության և ջանադրության շնորհիվ: Գնումներ կատարելիս զգույշ եղեք: Այսօրվա իրարանցման մեջ կարող եք կորցնել զգոնությունը և անազնիվ մարդկանց համար թիրախ դառնալ:

Եթե ձեր անձնական կյանքում սպասվում են փոփոխություններ, ապա դրա համար ամենահարմար օրն է: Դուք կարող եք պատասխանատվության ավելորդ բեռն ու բացասական զգացումները թողնել անցնող տարում: Կտրեք ոչ հարկավոր կապերը, և հաջողությունը կժպտա ձեզ նոր տարում:

Աղեղնավոր: Բուռն գործունեությունն այսօր, ամենայն հավանականությամբ, լավ արդյունքների չի հանգեցնի: Հաջողության կհասնեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր նախատոնական այս օրը կկարողանան կենտրոնանալ գործերի, այլ ոչ թե ունայնության վրա: Զերծ մնացեք կասկածելի արարքներից:

Սիրելի մարդու հետ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա: Հնարավոր են տարաձայնություններ և վեճեր: Ճիշտ չհասկացված բառերը կարող են բաժանման պատճառ դառնալ: Կենսական ներուժը մեծացնելու նպատակով խորհուրդ է տրվում զբոսնել մաքուր օդում:

Այծեղջյուր: Հնարավոր է գործերում անսպասելի հաջող ընթացք, նույնիսկ եթե այդպիսի հաջողության հույսեր չունեիք: Դուք այսօր միտված եք ոչ միայն ձեր հանդեպ ավելի մեծ ուշադրություն պահանջելու, այլև նվազեցնելու շրջապատող մարդկանց արժանիքները: Սակայն զգուշացեք նույն կերպ վերաբերվել այն մարդկանց, ումից կախված է ձեր կարիերան:

Նախատոնական այս օրը արժե համարձակություն հանդես բերել անձնական կյանքում: Այդ դեպքում, հնարավոր է, դուք նոր տարին դիմավորեք նրա հետ, ում մասին երազում եք: Ավելին, այսօր դուք անտարբեր չեք թողնի հակառակ սեռի շատ ներկայացուցիչների:

Ջրհոս: Հարմար օր է սկսած գործերը ավարտին հասցնելու համար: Ջանք թափեք և ուշադրություն մի դարձրեք նախատոնական իրարանցմանը: Այդ դեպքում հաջողության կհասնեք աշխատանքում: Չէ՞ որ դուք ցանկանում եք նոր տարի մուտք գործել առանց ավելորդ հոգսերի և կախվածությունների:

Անձնական կյանքում սպասվում է ներդաշնակություն, ինչի համար բավականին նպաստավոր պայմաններ կան: Եթե մտերիմներից որևէ մեկի հետ բարդ հարաբերությունների մեջ եք, ապա այսօր կկարողանաք հարթել ամեն ինչ: Ձեր կենսական ներուժն այսօր շատ մեծ է:

Ձկներ: Դուք այսօր կհամոզվեք, որ ձեր գործերում կայունություն չկա: Տոների նախօրյակին իրադարձությունների անսպասելի զարգացումները կարող են խախտել բոլոր ծրագրերը, ինչը կհիասթափեցնի ձեզ: Եթե այնուամենայնիվ որոշել եք բարդ խնդիրներ լուծել, ապա դա ծրագրեք առավոտյան ժամերին: Չարժե այսօր ռիսկի դիմել և չմտածված քայլեր կատարել:

Մտերիմ մարդիկ այսօր կօգնեն ձեզ հաղթահարելու դժվարին խոչընդոտները, կհոգան ձեր մասին: Մի ծանրաբեռնեք ձեզ և ծանր ֆիզիկական աշխատանք մի ձեռնարկեք: Ավելի լավ է երեկոն անցկացնեք հանգիստ միջավայրում:

Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Ջուր չի լինելու մինչեւ 19:00-ն. հասցեներ Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետԹրամփը պատմել է, թե ինչպես է Google-ը մերժել օվկիանոսն իր անունով կոչելու առաջարկը Հայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՈւկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ պաշտոնական այցի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումը Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել էԵվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Հայտնի երգչուհուն Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» են ճանաչել «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Ավտովթար՝ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց․ կան վիրավորներ Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը Տարադրամի փոխարժեքն այսօր. դոլարի գինը փոխվե՞լ էԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»