Չինաստանում 300 մետրանոց երկնաքերի արտաքին պատի շուրջ ապակե կամրջակ են բացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրենց նյարդերը խուտուտ տալու սիրահարների համար Չինաստանում 300 մետրանոց երկնաքերի արտաքին պատի շուրջ ապակե կամրջակ են բացել: Դա չորրորդ նման կամուրջն է Չինաստանում եւ առաջինը Գուանսի նահանգում:
Չինական Լյուչժոու քաղաքի Yunding երկնաքերի 76-րդ հարկում բացվել է ամենաանվախների համար այդ ատրակցիոնը: Կամրջակի լայնությունը 1,5 մետր է: Բայց դրա վրա բազմիցս տեղավորվել է հինգ մարդուց բաղկացած այցելուների խումբ, որոնց ուղեկցում են անվտանգության հրահանգիչները: Ճանապարհի երկարությունը 200 մետր է: Դանդաղ քայլքով, քաղաքի գրավիչ տեսարանները վայելելու հնարավորությամբ զբոսանքը մոտ կես ժամ է տեւում, տեղեկացնում է «Ռոսբալտը»` վկայակոչելով The Daily Mail-ին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



