Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իդեալական տղամարդ՝ Կենդանակերպի տարբեր նշանների կանանց համար

ԼԱՅՖ

Խոյ կին

(մարտի 21- ապրիլի 19)

Խոյ կանայք ուժեղ են ու շիտակ: Նրանց մոտ լավ զարգացած է անկախության զգացումը: Բացի դրանից նրանք կայուն են ու նրանց բոլոր գործողությունները տրամաբանական են: Խոյերը միշտ սառը խելք ունեն: Նրանք պատրաստ են ճակատագրի բոլոր անակնկալներին՝ կարեւոր չէ լավ թե վատ:

Համապատասխան են

Խեցգետին: Խեցգետինները համակրելի են: Նրանց եռանդը շատ է գրավում Խոյերին: Խեցգետինն էլ իսկական բավականություն է ստանում բարդ խառնվածքով Խոյերից ու ձգտում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Խոյ կինը գոհ լինի:

Ձկներ. նրանք լավ են հասկանում Խոյերի խառնվածքը: Խոյերը միշտ կարող են ապավինել Ձկների աջակցությանը:

Համապատասխան չեն

Երկվորյակ. Թույլ մի տվեք, որ Երկվորյակները ձեզ հիմարեցնեն: Հնարավոր է, որ ձեր միջեւ սկզբում կիրք կբորբոքվի, բայց Երկվորյակները չափից զգացմունքային են հավասարակշռված Խոյերի համար:

Առյուծ. Առյուծների իշխող խառնվածքը խանգարում է Խոյերի անկախությանը: Այս երկու նշաները երբեք չեն կարողանա համատեղ երջանկություն կառուցել:

Կին Ցուլ

(ապրիլի 20-մայիսի 20)

Ցուլերը գերագույն հաճույք են ստանում շքեղ իրերից: Նրանք նվիրված ընկերներ են ու զուգընկերներ: Դրա հետ մեկտեղ կին Ցուլը միշտ հանելուկ է մնում, որը տղամարդը փորձում է կռահել:

Համապատասխան են

Ցուլ. Կին Ցուլի համար նույն նշանի տղամարդը կարող է իսկապես հարազատ մարդ դառնալ: Ամուր միություն ստեղծելու հավանականությունը այդ նշանների համար շատ մեծ է:

Խեցգետին . Խեցգետինները հրաշալի հասկանում են Ցուլերի զգայուն էությունը: Նրանք հրաշալի փոխլրացնում են իրար էներգետիկ մակարդակում:

Համապատասխան չեն

Առյուծ. Առյուծները չափազանց պահանջկոտ են Ցուլերի նկատմամբ: Առյուծներին արագ ձանձրացնում է Ցուլերի միապաղաղ կենսակերպը, իսկ կին Ցուլն էլ իր հերթին հոգնում է Առյուծների մշտական եռանդից:

Աղեղնավոր. Կին Ցուլն ի սկզբանե ոչ մի ընդհանրություն չի կարող ունենալ Աղեղնավորի հետ: Նա չափից լիցքաթափված է, իսկ Աղեղնավորը չափազանց լարված է ու երկրային:

Կին Երկվորյակ

(Մայիսի 21- հունիսի 20)

Երկվորյալները երազկոտ են ու ռոմանտիկ: Կյանքը միշտ բարեհաճ է նրանց նկատմամբ, դրա համար էլ նրանք լի են վստահությամբ ու սիրով: Երկվորյակները ընկերասեր են ու պաշտում են արկածներ: Մարդիկ սիրում են նրանց, իսկ նրանք էլ իրենց հերթին կարող են ամենուրեք ընկերներ գտնել:

Համապատասխան են

Խեցգետին . Խեցգետինը միշտ իսկական սեր է որոնում, իսկ Երկվորյակ կանայք հենց այն կանայք են, որոնք ունակ են այդ սերը տալ նրանց: Այդ նշանները կես խոսքից հոյակապ հասկանում են իրար:

Կշեռք. Կշեռքն ու Երկվորյակը հոյակապ լրացնում են իրար՝ Կշեռքը անկախ է , իսկ Երկվորյակը՝ ճկուն: Նրանք երբեք իրարից չեն հոգնում:

Համապատասխան չեն

Կարիճ. Կարիճը չափից լիցքաթափված է ու թեթեւամիտ խստաբարո Կարիճի համար: Կարիճը չափազանց խանդոտ է , իսկ Երկվորյակը նախընտրում է կայունություն, այլ ոչ թե զգացմունքների հրաբուխ:

Կույս: Կույս տղամարդը չափից հանգսիտ է Երկվորյակի համար: Զգացմունքներից զուրկ Կույսերը հունից կհանեն Երկվորյակ կնոջը:

Կին խեցգետին

(Հունիսի 21 – հուլիսի 22)

Նա հավակնոտ է, բայցեւայնպես բարյացակամ շրջապատի նկատմամբ: Խեցգետինը չափից զգացմունքային է ու զգայուն: Հենց դա էլ գրավում է մարդկանց: Կին Խեցգետինը հրաշալի հումորի զգացում ունի ու սիրում է ուրիշներին ծիծաղեցնել

Համապատասխան են

Կշեռք . Կշեռքը կայուն ու ինքնավստահ է: Նա նախընտրում է հավասարակշռել անձնական ու մասնագիտական կյանքը: Նա կատարյալ համապատասխանում է Խեցգետին կնոջը, իսկ Կինն էլ գնահատում է նրա հուսալիությունն ու վստահությունը:

Ցուլ . Ցուլը կայուն է ու երկրային:Բայց նա կարողանում է ուրախացնել Խեցգետնին ու նրան տալ այն զգացմունքները, որոնց կարիքը նա ունի:

Համապատասխան չեն

Կարիճ . նա չափից համառ ու կրքոտ է Խեցգետնի համար: Երկու նշանների խանդոտությունը թույլ չի տա նրանց կայուն հարաբերություններ ստեղծել:

Կույս. Երկու նշաններն էլ ամաչկոտ են՝ զգացմունքներն արտահայտելու հարցում: Անհրաժեշտ շփման բացակայությունը ժամանակի ընթացքում սիրային աղետի կհանգեցնի:

Կին Առյուծ

(Հուլիսի 23-օգոստոսի 22)

Կին Առյուծը փքված էգո ունի, ինչի մասին ինքն էլ հոյակապ գիտի: Նա սիրում է, որ իրենով հիանան: Իր երկրորդ կեսին գտնելուց հետո Կին առյուծը անհավանական նվիրված է դառնում: Տղամարդկանց նա ոգեշնչում է նոր նվաճումների:

Համապատասխան են

Երկվորյակ. Բարի սրտով ջենթլմենը ունակ է կին Առյուծին իսկական սեր տալ: Նա հիանում է այդ կնոջ ուժեղ խառնվածքով ու նպատակասլացությամբ:

Կարիճ. Առյուծ կնոջ հետ հարաբերություններում Կարիճները երբեք չեն գերիշխում: Երկու նշաններն էլ հավասար դիրքերում են: Մեկ անգամ միանալով՝ նրանք այլեւս երբեք չեն բաժանվում:

Համապատասխան չեն

Ջրհոս. Ջրհոսը կին Առյուծի համար չափազանց ազատասեր է: Առյուծ կնոջը պետք է մեկը, ով իր մեջքին կկանգնի ու երբեք չի դավաճանի: Իսկ Ջրհոսը անհրաժեշտ պահին, ամենայն հավանականությամբ, կբացակայի կամ էլ ամպերում կսավառնի:

Այծեղջյուր. Այծեղջյուրի ազատասեր էությունը անհամադրելի է կին Առյուծի նպատակասլացության հետ: Կին Առյուծի հետ հարաբերություններում պետք է անընդհատ համապատասխանել որոշակի համակարգի, ինչն Այծեղջյուրը երբեք չի համաձայնի անել:

Կին Կույս

Օգոստոսի 23-սեպտեմբերի 22

Կույսը միշտ սավառնում է իր մտքերում: Նա հանգիստ է ու կշռադատված: Հոգու խորքում Կույսը շատ խոցելի է, բայց նա փորձում է թաքցնել դա: Կույսին բարդ է հասկանալ, բաց եթե դուք մի անգամ կարողանաք հասկանալ նրան, ապա նա մեկընդմիշտ ձերը կլինի:

Համապատասխան են

Կշեռք. Կշեռք տղամարդիկ համառորեն հետևում են իրենց համոզմունքներին: Եթե նա աչք է դրել Կույսի վրա՝ նա չի նահանջի մինչև չնվաճի նրա սիրտը: Կշեռքը հոգատար է ու երբեք չի կոտրի Կույս կնոջ սիրտը:

Այծեղջյուր. Այծեղջյուրին հաջողվում է Կույսին հանել նրա խեցու միջից: Նրան չի վախեցնում Կույս կնոջ խորհրդավոր բնույթը: Եթե Այեծղջյուրը նվաճումէ Կույսի վստահությունը՝ Կույսն իսկապես բացում է իր հոգին նրա առաջ:

Համապատասխան չեն

Խեցգետին. Երկու նշաններն էլ չափազանց զգայուն են, դա խանգարում է կայուն հարաբերություններ ստեղծելուն: Կույսին հարմար են ավելի երկրային նշանները:

Ձկներ. Ձկները նույնպես կույսերի նման համեստ ու հնազանդ են: Այդ երկուսը երբեք չեն կարողանա ամուր հարաբերությւոններ ստեղծել:

Կին կշեռք

Սեպտեմբերի 23- հոկտեմբերի 22

Կշեռքը կենդանակերպի ամենագիտակից նշանն է: Կին կշեռքը գիտի, թե ինչ է ուզում, երբեք չի նահանջի, մինչև չհասնի իր նպատակին: Տրամաբանող է ու հավասարակշռված: Երբեք չի համաձայնի ավելի քչին, քան ակնկալում է : Նա իրատեսական է ու շփվող:

Համապատասխան են.

Աղեղնավորը Կշեռքի հակապատկերն է, բայց հենց դա էլ գրավում է այդ երկու նշաններին: Տղամարդն ասես Ալֆա լինի, իսկ կինը՝ Օմեգա: Նրանք իրենց ներդաշնակ են զգում միասին:

Առյուծ. Առյուծն ու Կշեռքը իսկական հարազատ հոգիներ են: Նրանք հրաշալի լրացնում են իրար:

Համապատասխան չեն

Այծեղջյուրը չափազանց լիցքաթափված է նպատակասլաց Կշեռքի համար: Նա Այծեղջյուրի ազատատենչությունը համարում է ծուլության նշան: Նրանց միջև կարող է կիրք բռնկվել, բայց այն շատ արագ կմարի:

Կշեռք. Կշեռքը տանել չի կարողանում զգայուն Ձկներին: Կշեռքը միշտ շիտակ է, իսկ Ձկներին դա հունից հանում է:

Կին Կարիճ

Հոկտեմբերի 23- նոյեմբերի 21

Ամենահակասական նշանն է: Նա շատ զգայուն է, խանդոտ ու միաժամանակ կրքոտ: Նա տղամարդուց շատ բան է պահանջում: Սուր լեզու ունի: Կարիճ կինը շատ ուժեղ է, բայց եթե կարողանաք նրան նվաճել ու ենթարկեցնել՝ ապա շատ հաջողակ կլինեք:

Համապատասխան են

Այծեղջյուր. Այծեղջյուրի համբերությունը ու օրհասական իրավիճակներում մտածելու կարողությունը նվաճում են Կարիճ նշանի կանանց: Կարիճն ու Այծեղջյուրը վայելում են միմյանց ընկերակցությունը:

Առյուծ. Առյուծը գրավում է կրքոտ Կարիճներին: Նման կանանց ընկերակցությամբ նրանք իրենց լավ են զգում:

Համապատասխան չեն

Կարիճ. Երկու Կարիճների հարաբերությունները իսկական պատերազմի կվերածվի: Կրքերի նման բռնկումը բնորոշ չէ Կենդանակերպի մյուս նշաններին: Վերջին հաշվով՝ հարաբերությունները կարող են շատ վատ ավարտ ունենալ:

Երկվորյակ. Երկվորյակները չափազանց ռոմանտիկ են Կարիճների համար: Կարիճ կինը նրան համարում է համակրելի, իսկ Երկվորյակը հիանում է կրքոտ կին Կարիճով:

Կին Աղեղնավոր

Նոյեմբերի 22- դեկտեմբերի 21

Աղեղնավոր կինը ոչնչից չի վախենում: Նա պաշտում է ազատությունն ու արկածները: Դա իսկական դրամատիկ կին է: Նա միշտ հետևում է իր սրտի կանչին: Երբ խոսքը սիրո մասին է, նա ընտրում է մեկին, ով կկիսի աշխարհը նվաճելու իր ձգտումը:

Համապատասխան են

Խոյ. Խոյի ու Աղեղնավորի հայացքները համընկնում են, նրանք նույն ուղղությամբ են նայում: Նրանք սիրում են ուրախանալ, թեթև մարդիկ են: Նրանց հարաբերությունները լի են սիրով ու ուրախությամբ:

Ջրհոս. Տղամարդ Ջրհոսը միշտ օգնում է, որ Աղեղնավորը որպես անհատականություն աճի: Նա աջակցում է նրա արկածախնդրությանը ու նրանք երկուսն էլ վայելում են իրենց համատեղ կյանքը:

Համապատասխան չեն

Ցուլ. Ցուլերնբո ւ Աղեղնավորները երկու հակապատկերներ են, երբ խոսքը սիրային հարաբերությւոնների մասին է: Ցուլերը չափազանց երկրային են ամպերում սավառնող Աղեղնավորի համար:

Կույս. Տղամարդ Կույսը կյանքի խիստ ռեժիմի կողմնակից է: Աստված մի արասցե, եթե նրան շեղեք այդ ռեժիմից: Աղեղնավորին դա հարմար չէ, նա չափազանց զբաղված է՝ կյանքի ռեժիմին հետևելու համար:

Այծեղջյուր կին

Դեկտեմբերի 22- հունվարի 19

Նրանք հումորի գերազանց զգացում ունեն: Այծեղջյուրները կարող են լինել լուրջ ու մեկուսացած, բայց դրա հետ մեկտեղ նրանք համբերատար են ու կարողանում են հմտորեն լուծել բոլոր խնդիրները: Այծեղջյուրները կարողանում են իրավիճակին նայել կողմնակի հայացքով ու տեսնել դրանք լուծելու կամ շրջանցելու ճանապարհները:

Համապատասխան են

Ձկներ. Առաջին հայացքից այդ զույգը հարմար չէ իրար: Բայց Այծեղջյուրը հոյակապ հավասարակշռում է Ձկներին՝ իրեն ու զուգընկերոջը ապահովելով վստահությամբ ու կայունությամբ: Ձկներն էլ իրենց հերթին մի քիչ լույս են մտցնում Այծեղջյուրի կյանք:

Կույս. Դրանք երկու հարազատ հոգիներ են: Նրանք իրենց լավ են զգում իրար հետ, չնայած Կույսը երբեմն կարող է այնպիսի բան անել, որ չի տեղավորվում Այծեղջուրի պատկերացումների սահմաններում:

Համապատասխան չեն

Առյուծ. Այծեղջյուրներին սպանում է Առյուծների անկանխատեսելիությունը: Նա պաշտում է լինել ուշադրության կենտրոնում, իսկ Այծեղջյուրը դա մեծ եսասիրություն է համարում: Գործնական Այծեղջյուրը չափազանց սառն է տաքարյուն Առյուծի համար:

Խոյ. Խոյ տղամարդն անհոգ է ու լողում է հոսանքով,իսկ Այծեղջյուր կինը նպատակասլաց է ու գիտի, թե ինչ է ուզում:

Կին Ջրհոս

Կին Ջրհոսը միշտ առաջ է շարժվում: Նա ստեղծագործող անհատականություն է, որը ձգտում է ինքնակատարելագործման: Նա չի սիրում ձեռքները ծալած նստել: Սակայն Ջրհոսները չեն կարողանում ցույց տալ իրենց իսկական զգացմունքները: Կին Ջրհոսը գնահատում է իր ազատությունը: Տանել չի կարողանում, երբ իրեն որևէ բան են կարգադրում:

Համապատասխան են

Կշեռք. Կշեռքը հրաշալի լրացնում է Կին Ջրհոսներին: Երկու նշաններն էլ սիրում են շփվել: Կշեռքը գնահատում է Ջրհոսների ստեղծագործական էությունը ու խելքը: Երկուսն էլ միասին իրենց լավ են զգում:

Երկվորյակ. նրանց միությունը գրավում է շրջապատի ուշադրությունը: Երկվորյակը գուցե միակ նշանն է, որը կարող է Ջրհոսին ամբողջ կյանքում իր կողքին պահել:

Համապատասխան չեն

Կարիճ. Կարիճները չափազանց խանդոտ են, ինչը հունից հանում է ազատասեր Ջրհոսներին: Կարիճներին էլ ժամանակի ընթացքում սկսում է զայրացնել Ջրհոսների անհնազանդությունը ու նրանց միությունը փլուզվում է

Ձկներ. Ձկները չափազանց պահանջկոտ են ազատասեր Ջրհոսների համար: Կարիճների նման Ձկներն էլ ուշադրության ու հոգատարության կարիք ունեն: Կին Ջրհոսը ընդունում է այն հարաբերությունները, որտեղ իրեն ազատ ու անկաշկանդ է զգում:

Կին Ձուկ

Փետրվարի 19- մարտի 20

Ձկներին բարդ է հասկանալը: Նրանք զգայուն են ու զգացմունքային: Ձկները ստեղծագործական անձնավորություններ են: Նրանք համեստ են, քնքուշ ու մի քիչ թեթևամիտ:

Համապատասխան են

Խեցգետին: Խեցգետինն ու Ձուկը նույն ալիքի վրա է: Նրանք իրենք էլ են զարմանում, թե որքանով են փոխլրացնում միմյանց: Խեցգետինը իր էությամբ պաշտպան է, իսկ Ձուկը ունի դրա կարիքը:

Այծեղջյուր. Այծեղջյուրը վայր է իջեցնում ամպերում սավառնող Ձկներին, նրանց աջակցություն ու հենարան տալիս: Այծեղջյուրը հիանում է նրա զգայական էությամբ, իսկ Ձուկն էլ պաշտում է նրա իմաստությունն ու վստահությունը:

Համապատասխան չեն

Երկվորյակ: Երկվորյակը չափազանց շիտակ է խոցելի Ձկների համար: Ձկներին ավելի հարմար են իրենց նման զգայական ու ռոմանտիկ նշանները:

Կշեռք. Կշեռքը, ինչպես և Երկվորյակը, չափազանց երկրային է Ձկների համար: Կշեռքի սառնությունն ու անմատչելիությունը վախեցնումէ Ձկներին: Նման հարաբերություններում հնարավոր չէ խուսափել արցունքներից: Եվ կարտասվեն, բնականաբար, Ձկները:

Աղբյուրը՝  NEWS.am STYLE

 

Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները «Փեթակ» տոնավաճառում հոսանքի լարերից հրդեհ է բռնկվել Պուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբ Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ 14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Այսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՀայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 հուլիսի). Սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին, երկու անգամ կրկնվել է հուլիսի 4-ը. «Փաստ»Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանԿլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ներքին իրավիճակի և տնտեսական մարտահրավերների մասինՊայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր Կամենդատյան«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Մեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ ԱդամյանԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն «ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Կարո՞ղ է իշխանությունը խոսել ողջ ժողովրդի անունիցԻ՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Մոլդովայի հրաժարականը և Հայաստանի տնտեսական իրականությունը«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Թրամփը կոմունիզմը անվանել է ԱՄՆ-ի ազատության համար «մահացու սպառնալիք» Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը