Ռուսաստանը կոչ է արել Թուրքիային քրդական հարցը լուծել քաղաքական ճանապարհով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին քրդական հարցը լուծել բացառապես քաղաքական ճանապարհով։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։
«Կոչ ենք անում Թուրքիային ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կրակի արագ դադարեցման ապահովման և 2015 թ-ի հուլիսին դադարեցված խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնման համար։ Քրդական հարցի լուծումը ընկած է քաղաքական հարթության մեջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հայտարարել են, որ անհանգստացած են Թուրքիայի հարավ-արևելքում բռնության էսկալացիայով։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



