«Նորմանդյան քառյակի» առաջնորդները պնդում են, որ Դոնբասում ռազմական գործողություններն ամբողջովին դադարեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Նորմանդյան քառյակի» առաջնորդները պնդում են, որ Դոնբասում ռազմական գործողություններն ամբողջովին դադարեն։ Այս մասին Ուկրաինայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Գերմանիայի ղեկավարների հեռախոսային բանակցություններից հետո հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքը։
«Բանակցող կողմերը համաձայնության են եկել ամբողջովին դադարեցնել ռազմական գործողությունները։ Նրանք կոչ են արել 2016թ. սկզբից ակտիվացնել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ընտրություններ անցկացնելու մոդելներ մշակելու ուղղությամբ եռակողմ կոնտակտային խմբի աշխատանքը։ Այդ աշխատանքում պետք է ներգրավվի նաեւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



