Ֆրանսիայի վարչապետը բացառեց Կորսիկային անկախություն տրամադրելու հնարավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի վարչապետ Մանուել Վալսը բացառել Է Կորսիկայի անկախության հարցի շուրջ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Le Parisien թերթում դեկտեմբերի 30-ին հրապարակված հարցազրույցում:
«Ոմանք խոսում են ինչ-որ կորսիկական ազգի գոյության մասին: Ես չգիտեմ՝ ինչ Է դա: Մեր երկրում կա միայն մեկ ազգ՝ ֆրանսիացիների ազգը»,- ընդգծել Է վարչապետը:«Ֆրանսիայի Հանրապետությանը Կորսիկայի պատկանելության հարցը ներկայում չի քննարկվել եւ հետագայում Էլ չի քննարկվելու»,- հավելել Է Վալսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



