Իսրայել հրեաների ներգաղթը տասներկուամյա ռեկորդ Է սահմանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայել հրեաների ներգաղթը 2015 թվականին տասներկուամյա ռեկորդ Է սահմանել. երկիր Է տեղափոխվել ավելի քան 30 հազար մարդ, ընդ որում նրանց մեծ մասը եկել Է Ֆրանսիայից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Իսրայելի պրոֆիլային գերատեսչություններին:
Հրեաների հայրենադարձության ակտիվացումը իշխանությունները «բացառիկ հնարավորություն» են համարում Իսրայելի համար եւ խոնստանում են այնպես անել, որ «տարեկան նույնիսկ 50 հազար հայրենադարձները անիրականանալի երազանք չթվա»:
«Նոր հայրենադարձների թիվը գերազանցել Է 30 հազարը, ինչը 10 տոկոսով ավելի Է, քան 2014 թվականին»,- ասված Է գերատեսչությունների հաղորդագրության մեջ: Ձեռք բերված ցուցանիշները առավելագույնն են 2003 թվականից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



