Քլինթոնը ցեղասպանություն է անվանել Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների դեմ ԻՊ-ի բռնությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի եզդիների եւ Մերձավոր Արեւելքի այլ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնությունները ցեղասպանություն են, հաղորդում է Reuters-ը:
Քլինթոնի խոսքով, իրեն մի քանի ամիս առաջ հարց են ուղղել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների վիճակի մասին: Այն ժամանակ Քլինթոնը պատասխանել էր, որ պետք է հասկանալ տեղի ունեցող իրադարձությունները, հետաքննել դրանք՝ հստակ գնահատականներ տալու համար, հաղորդում է Gazeta-ն:
«Հիմա ես վստահ եմ, որ մենք ունենք բավարար ապացույցներ, որ այն, ինչ տեղի է ունենում, ցեղասպանություն է, քրիստոնյաների եւ այլ կրոնական փոքրամասնությունների գիտակցված ու նպատակաուղղված ոչնչացում»,-ասել է նա:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



